Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակման վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի կողմից ոչ մի մեկնաբանություն չի լինի
Լևոն Տեր-Պետրոսյանի` «Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը» հրապարակման վերաբերյալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից ոչ մի մեկնաբանություն չի լինի: Այս մասին 168.am-ին ասաց Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Հարցին` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Լ. Տեր-Պետրոսյանը նշել է, որ` «թե´ Ծառուկյանը, թե՛ ԲՀԿ-ն բազմիցս վճռականորեն դեմ են արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին, վստահ եմ, որ նրանք ոչ մի պարագայում չեն կուլ տա այս խայծը», արդյոք դա խա՞յծ է, Ի.Տոնոյանը պատասխանեց. « Հարցազրույցի մասով որևէ մեկնաբանություն չի լինելու: Իսկ սահմանադրական բարեփոխումների հետ կապված բազմիցս տեսակետներ հնչեցրել են ԲՀԿ տարբեր ներկաայցուցիչներ և, մասնավորապես, նաև այսօր խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավոր Էլինար Վարդանյանը: Տեակետներ ԲՀԿ-ի կողմից բազմիցս հնչեցվել են և մամուլում էլ եղել է»: