ԲՀԿ-ականը` Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների մասին. «Ես այդքան էլ վատատես չեմ ուզում լինել» (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը և ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյաննն անդրադարձան Լևոն Տեր Պետրոսյանի այսօրվա հայտարություններին:

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, թե բոլորի համար ակնհայտ ու հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ է նշանակել ոչ ամենևին նրա որակներն ու արժանիքները հաշվի առնելով, այլ երկրի թալանն ավելի մեծ թափով շարունակելու, ապագա ընտրություններն ու հնարավոր Սահմանադրական հանրաքվեն կեղծելու և Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի ձեռքերը կապելու նկատառումներով։

Ըստ Լ. Տեր-Պետրոսյանի՝ թալանի և ընտրակեղծարարության մասով Սարգսյանը կարող է ոչ մի մտավախություն չունենալ, որովհետեւ այդ գործերի կազմակերպման համար Աբրահամյանից ավելի հարմար թեկնածու դժվար թե գտներ։ «Ինչ վերաբերում է երրորդ նկատառմանը, ապա այստեղ Սերժի սպասումը չարդարացավ, քանի որ Ծառուկյանը հրաժարվեց կոալիցիա ձեւավորել ՀՀԿ-ի հետ, թեեւ համաձայնելու պարագայում ԲՀԿ-ն կարող էր ստանալ 7–8 նախարարի եւ 4–5 մարզպետի պաշտոն»,- ասել էր նա

Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, թե ինքը թռուցիկ է նայել Լ. Տեր-Պետրոսյանի հարցազրույցը և դեռ չի հասցրել խորը ուսումնասիրել առաջին նախագահի հայտարարությունները. «Գիտեմ մի բան, եթե հարցը վերաբերվում է այսօրվա արտաքին քաղաքականությանը, ես անկեղծ ասած, միշտ շատ նմանացրել եմ Սերժ Սարգսյանի և Լևոն Տոր Պետրոսյանի արտաքին քաղաքականությունները, չեմ ասում նույնն է, բայց բավական նշատ նմանություններ կան: Այսօր պրոցեսներ կան, որ կարող է անշրջելի հետևանքներ ունենան, բայց, որ մեր երկրում առաջընթացներ կան ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության առումով: Ես միշտ համարել եմ, որ առաջին նախագահի կառավարման ժամանակ շատ պահեր են եղել, հատկապես պատերազմն ենք հաղթել, լուրջ խնդիրներ ենք լուծվել, և համարում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին խելոք, հեռատես մարդ:

Կարդացեք նաև

Ինքն ունի շատ լավ խոսք, շատ լավ հռետոր է, հատկապես լայն մասսաների համար: Բայց ամեն ժամանակշրջան ունի իր տեսակը: Ես կհավատայի որ դա լուրջ մտածված քաղաքական խոսք է, բայց դա կասեի, եթե գնահատակնները տրվեին օբյեկտի: Այ, օրինակ, եթե ասվեր՝ այն ժամանակ էլ սխալներ կային, այսօր էլ կա»:

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ ասաց, որ կործանվելու վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի միտքը կիսում են գրեթե բոլորը. «Բայց ես այդքան էլ վատատես չեմ ուզում լինել, ուզում եմ մտածել, որ դեռ վերջնականորեն կործանված չէ մեր երկիրը, դեռևս ելքեր կարող են հանկարծակի գտնվել»:

Տեսանյութեր

Լրահոս