Բաժիններ՝

Բողոքող առևտրականների 15 ներկայացուցիչներ գնացին վարչապետի հետ հանդիպման (ուղիղ հեռարձակում)

Քիչ առաջ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող առևտրականների հետ հանդիպման եկավ կառավարության դիմում-բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով տեղեկացրեց, որ վարչապետը ցուցարարներից 15 հոգու սպասում է իր աշխատասենյակում։

Թեև ակցիայի մասնակիցների մի մասը դեմ էր, որ 15 հոգանոց կազմով բարձրանան վարչապետի հետ հանդիպման, այնուամենայնիվ, 15 հոգի այժմ բարձրացել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակ՝ ներկայացնելու իրենց պահանջը։ Նշենք նաև, որ այդ 15 հոգու մեջ է նաև փոքր ձեռներեցությամբ զբաղվող նախագահ Ստեփան Ասլանյանը։ 

Մանրամասները առաջիկայում։

Դիտեք Սիվիլնեթի ուղիղ հեռարձակումը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031