Բաժիններ՝

«1 տոկոսով այսօր ոչ մի մանր բիզնես չի կարող աշխատել. դա ուղղակի թակարդում դրված անվճար պանիր է»

ՓՄՁ-ների ներկայացուցիչները այլևս չեն հավատում կառավարությանը. «Կացինը գլխիդ կա, բայց խոստանում են՝ չի ընգնի գլխիդ»

Փետրվարի 1-ից գործելու է «Շրջանառության հարկի մասին» օրենքը, որի դեմ վերջին օրերին բողոքի ակցիաներ են իրականացնում տարբեր տոնավաճառների և խանութների ձեռներեցները և գործարարները:

Հիշեցնենք, որ «Շրջանակառության հարկի մասին» օրենքի համաձայն՝ տոնավաճառների աշխատողներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին, բայց 3.5 տոկոս հարկի փոխարեն՝ ամսական պետք է վճարեն 1 տոկոս հարկ: Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ:

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը հիշեցրեց որ նախորդ տարի կառավարության նոր ղեկավարը հայտարարեց, որ հուլիսի 1-ից ՀՀ-ում պետք է լինի պարտադիր փաստաթղթավորում, և այդ պարտադիր փաստաթղթավորման շղթան բոլոր օղակներում պետք է աշխատի, իսկ այսօր փոքր բիզնեսի մեծամասնությունը կազմում են առևտրական գործուներություն ծավալողները, հետևաբար՝ այդ շղթայի մի մասը պետք է լինեին նաև առևտրականները.

Կարդացեք նաև

«Այդ պատճառով հունիսի 21-ին եղավ օրենքի փոփոխություն, որտեղ շրջանառության հարկ վճարող առևտրական գործունեություն ծավալողների համար պարտադիր պայման դարձավ ձեռք բերման փաստաթղեթրի ապահովումը: Հենց այդ ժամանակ էլ և՛ վարչապետին, և՛ կառավարության մյուս անդամենրին ՓՄՁ շահեր ներկայացնող կառույցների կողմից զգուշացվեց, որ մինչև հոկտեմեբերի 1-ը օրենքի ուժի մեջ մտնելը, պետք է ահագին աշխատանքներ տանենք և՛ մենք, և՛ կառավարությունը:

Մասնավարոապես, այդ շղթայի խոշոր մատակարարները պետք է մինչև հոկտեմբերի 1-ը այդ շղթան մաքրեին և ապահովեին մատակարարման փաստաթղթերով, որը, ցավոք սրտի, տեղի չունեցավ: Հոկտեմբերից նորից սկսեցին բողոքի ակցիաներ և բողոքողներն այդ նույն խնդիրենրն էին բարձրացնում, որ իրենք մեծ կամքի դեպքում նույնիսկ չեն կարող ապահովել ձեռքբերման փաստաթղեր:

Կառավարությունն ընդառաջեց, և հոկտեմբերի 6-ին եղավ վարչապետի որոշումը հետաձգել օրենքի պարադիր փաստաթղթավորման դրույթները մինչև փետրվարի 1-ը»:

Նա նշեց նաև, որ, միևնույն ժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ նշված խնդիրներով պետք է զբաղվեն և՛ ՓՄՁ շահեր ներակայացող կառույցները, և՛ կառավարությունը. «Մենք փորձեցինք մի քանի հանդիպումներ կազմակերպել ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ, խնդիրները հատիկ առ հատիկ բարձրաձայնեցինք, և վերջում ձևավորվեց մի նամակ-առաջարակություն՝ ուղղված վարչապետին, որը դեկտեմբերի 16-ին մտել է կառավարության ընդունարան, և, ցավոք սրտի, մինչ այսօր պատասխան չունենք: Մենք առաջարկել էինք՝ կա՛մ օրենքը լինի կամավոր սկզբունքով, կա՛մ՝ ընդհանրապես կասեցվի»:

«Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների» միության նախագահ Ստեփան Ասլանյանն էլ, խոսելով բողոքի ակցիաների ժամանակ հանրության և Հ/Կ-ների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած ընդհարումների մասին՝ նշեց, որ այդ հավաքները հանգիստ բնույթ էին կրում մինչև այն պահը, երբ ֆինանսների փոխնախարարը ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ և ասաց, որ հետ քայլ չեն անելու, ինչն էլ վրդովեցրել է մարդկանց.

«Մենք կարծում ենք, որ հնարավոր է օրենքի մեջ փոփոխություններ մտցնել: 30 օրն անցավ, բայց նամակի պատասխանը չստացանք: Եթե նամակին ճիշտ ժամանակին պատասխանեին, հավանաբար այս ժողովուրդը չէր հավաքվի, կամ այստեղ չէինք հավաքվի: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք՝ կառավարությունը ինչ է մտածում այդ մասով՝ փոփոխությունների գնալո՞ւ է, թե՞ ոչ»:

Դիտարկմանը՝ գուցե ֆինանասների փոխնախարար Արմեն Ալավերդյանի հայտարարությունը հենց իրենց նամակի պատասխանն է, Ս. Ասլանյանն այսպես արձագանքեց. «Մենք նամակը ուղարկել էինք կառավարություն և վարչապետից պատասխան էինք ակնկալում, Արմեն Ալավերդյանը մեզ չի կարող պատասխանել»:

«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանն էլ նկատեց, որ բողոքի ակցիաներին մասնակցում էին ոչ միայն շուկաների վաճառականները, այլև խանութների տերեր, վարձակալողներ, որոնք շուկաների՝ տոնավաճառներիմ հետ կապ չունեն. «Այս օրենքը վերաբերվում է բոլոր բիզնեսով զբաղվողներին: Այդ 1 տոկոսն ուղղակի թակարդ է, դա ուղղակի անվճար պանիր է թակարդի մեջ դրած, որի վրա վազելով դու կորցնում ես քո բիզնեսն ընդհանրապես: 1 տոկոսով այսօր ոչ մի մանր բիզնես չի կարող աշխատել, բացառությամբ՝ դեղատները և նրանք, որոնք վաճառում են գաստրոնոմային ապրանքներ:

Կառավարությունը փորձում է մանր բիզնեսին համոզել, որ՝ չէ, մենք ձեզ չենք ստուգի, օրենքը թող լինի, բայց մենք ձեզ չենք խանգարի: Դուրս է գալիս՝ կացինը գլխիդ կա, բայց խոստանում են՝ չի ընգնի գլխիդ: Ժողովուրդն էլ չի հավատում»:

Նշենք, որ ՓՄՁ-ների ներկայացուցիչները հայտարարում են, որ շարունակելու են բողոքի ակցիաները ամեն օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս