Բաքվում պահվողների հարցը չի, ՀՀ անվտանգության խնդիր է. Գեղամ Մանուկյանը փակ հանդիպման առաջարկ արեց
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որպես նշված հանձնաժողովի անդամ՝ անդրադարձավ մի նուրբ հարցի:
«Բաքվում գտնվող Դավիթ Իշխանյանը երեկ հերթական անգամ հեռախոսազանգում բարձրաձայնեց այն փաստը, որ իրենց չի տրամադրվում Բաքվի ռազմական դատարանի կայացրած վճռի ամբողջական տեքստը: Մի քանի շաբաթ առաջ գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն էր դրա մասին խոսել:
Խնդիրը վերաբերում է ՀՀ անվտանգությանը, խոսքն այդ մարդկանց ճակատագրի մասին չէ: Առաջարկս հետևյալն է՝ Ազգային անվտանգության ծառայության, Արտաքին հետախուզական ծառայության և ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ փակ աշխատանքային քննարկում հրավիրվի՝ խոսելու և՛ մտահոգությունների մասին, և՛ հասկանալու, թե ՀՀ անվտանգության և ապագայում բոլոր սպառնալիքների դիմագրավման համար տվյալ գերատեսչություններն ինչ գործողություններ են իրականացնում: Կրկնում եմ՝ խոսքը ռազմագերիների մասին չի, այլ՝ ՀՀ անվտանգության:
Լուրջ սպառնալիք կա, որ այդ դատավճիռներում մեծամասամբ տեղ են գտել ՀՀ դեմ մեղադրանքներ և վճիռներ»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում

