Բաժիններ՝

Բրիտանական «Xfactor»ը` «Россия 1» հեռուստաալիքում. այն վարելու են Գարիկ Մարտիրոսյանն ու Գրիգորի Լեպսը

«Россия 1» հեռուստաալիքով փետրվարի սկզբին կմեկնարկի բրիտանական հայտնի «XFactor» երաժշտական նախագիծը. այս մասին ռուսական ТАСС լրատվական գործակալությանը հայտնել է հեռուստաալիքի մամուլի ծառայությունը:

Հայտնի է, որ նախագծի հաղորդավարներն են լինելու հայտնի հումորիստ-շոումեն, «Comedy Club» ակումբի համահիմնադիր Գարիկ Մարտիրոսյանն ու հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը: Ժյուրիի անդամների շարքում են Իգոր Մատվիենկոն, Կոնստանտին Մելաձեն, Վիկտոր Դրոբիշն ու Մաքսիմ Ֆադեևը:  Նախագծի պրոդյուսերների խոսքերով՝ արդեն 10 հազարից ավելի հայտեր են ստացել, սկսած՝ Վլադիվոստոկից, վերջացրած՝ Կալինինգրադով: Նշվում է, որ հայտեր են ներկայացվել նաև ԱՊՀ պետություններից:

Leps

Նախագծի նախընտրական փուլը սկսվելու է հունվարի 15-ին և տևելու է մի քանի օր՝ Կրեմլի պալատի բեմում:  Նախնական տվյալներով՝ հաջորդ փուլ են անցնելու 180 մասնակիցներ, որոնցից կմնան միայն 80-ը՝ 5 ընտրական փուլերի արդյունքում, իսկ արդեն  քվեարկությունից հետո կմնան 48-ը: Նախագծի ներկայացուցիչների տվյալներով՝ նկարահանումները կսկսվեն հունվարի վերջին: Իսկ նախագիծը կմեկնարկի փետրվարին:

Կարդացեք նաև

Նշենք, որ XFactor բրիտանական նախագիծը հիմնվել է Սայմոն Քաուելի կողմից 2004թ. և շատ կարճ ժամանակում հասցրել է ցուցադրվել ավելի քան 20 երկրներում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս