Բաժիններ՝

Կախարդական համադրություն. Կանաչ թեյ, նարինջ և անանուխ

Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ քաշից  և մաքրել ձեր օրգանիզմը, ապա կանաչ թեյից, նարնջից և անանուխից պատրաստված այս  ըմպելիքը հրաշալի տարբերակ է:  Այն համարվում է առողջությունը բարելավելու լավագույն տարբերակ:

Կանաչ թեյը լավացնում է նյութափոխանակությունը և օգնում ճարպերի ներծծմանը:  Օրական մեկ բաժակ կանաչ թեյը կարող է կանխարգելել սրտի հիվանդությունները, կաթվածը, մաշկի քաղցկեղը, շաքարային դիաբետը, արյան բարձր ճնշումը, մրսածությունն ու հարբուխը և շատ այլ հիվանդություններ:

Նարինջն իր սննդարար արժեքի և հակաօքսիդանտների քանակով համարվում է առաջինը: Այն չի պարունակում հագեցված ճարպեր,  սակայն պարունակում է առատ դիետիկ մանրաթելեր, որոնք անհրաժեշտ են  հատկապես այն մարդկանց, ովքեր ավելորդ քաշի խնդիր ունեն: Ի հավելումն, նարինջը լավ է նաև արթրիտի, քաղցկեղի և սրտի հիվանդությունների ժամանակ:

Անանուխն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ  կալիցում, մագնեզիում, պղինձ, երկաթ և կալիում: Այս դեղաբույսն օգնում է մարսողությանը, ճարպերի այրմանը և կանխարգելում  է փքվածությունը:

Կարդացեք նաև

Ձեզ ենք ներկայացնում այս հրաշք ըմպելիքի բաղադրատոմսը.

1լ ջուրը եռացրեք 2-3 րոպե: Ջրի ջերմաստիճանը պետք է լինի 80-85°C: Ավելացրեք  կանաչ թեյի 5 փաթեթ և թողեք՝ 3-5 րոպե սառչի: Հեռացրեք թեյի փաթեթները, նարինջը կեղևով լվացեք և կտրատեք մի քանի կտորների: Ապակյա տարայի մեջ լցրեք կանաչ թեյը, ավելացրեք նարնջի կտորները և անանուխի մի քանի թարմ տերև: Ծածկեք տարան և դրեք սառնարանը. թողեք ամբողջ գիշեր: Ըմպելիքը պետք է խմել ամեն օր, 1բաժակ՝ ուտելուց առաջ:

Առո՛ղջ եղեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս