Կիտրոնի կեղևը՝ անոթները բուժելու միջոց: Շուտով կմոռանաք անոթային ցավերի մասին

Կիտրոնն իսկապես համարվում է հրաշք մթերք, քանի որ իր բաղադրության մեջ մտնում են հսկայական քանակությամբ վիտամին C, A, B1, B6, մագնեզիում, P վիտամին (կենսաֆլավոնոիդներ), պեկտին, ֆոլաթթու (Folic Acid կամ վիտամին B9), ֆոսֆոր, կալցիում և կալիում: Կիտրոնը պաշտպանում է մեր օրգանիզմը բազմաթիվ հիվանդություններից և օգտակար է աղիների, ստամոքսի, լյարդի և իմունային համակարգի համար:

Եթե կանոնավոր կերպով կիտրոն եք օգտագործում, ձեր օրգանիզմը պաշտպանում եք այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են՝ հարբուխը, լարինգիտը, բակտերիալ ինֆեկցիաները և արյան բարձր ճնշումը: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այն նաև քաղցկեղի դեմ պայքարելու արդյունավետ միջոց է:

Ձեզ ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել անոթային ցավերից:

Տարայի մեջ լցրեք 2 կիտրոնի լավ լվացված կեղևը, ավելացրեք ձիթապտղի յուղ: Փակեք տարան և թողեք  մնա 2 շաբաթ: Երբ խառնուրդը պատրաստ լինի օգտագործման, քիչ քանակությամբ լցրեք վիրակապի վրա և այն դրեք ցավոտ մասերին, այնուհետև փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով և բրդյա շարֆով: Այս գործողությունը կատարեք երեկոյան, քանի որ լավագույն արդյունքի հասնելու համար վիրակապը պետք է մի ամբողջ գիշեր մնա ցավոտ մասերի վրա:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս