Նիկոլայ Բաղդասարյան. «Մեկ ամիս անց Վարդան Պետրոսյանը դրսում կլինի»

«Տրվել է իրավիճակային լուծում: Համոզված եմ` այս դատավճռի հետ տուժող կողմը ևս համաձայն չի լինի, քանի որ այս դատավճիռն ընդհանուր աղերսներ չուներ իրավունքի հետ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասրյանը` խոսելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա վճռի մասին:

Հիշեցնենք, որ այսօր Վարդան Պետրոսյանը դատարանի վճռով մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 5 տարվա ազատազրկման:

Փաստաբանի խոսքով՝ ենթադրվում է, որ ապրլինի համաներում կհայտարարվի. «Ելնելով համաներման նախորդ ակտից` մենք գիտենք, որ անզգույշ հանցագործությունների պայմաններում 5 տարվա ազատազրկման դեպքում գործը համաներման ակտով կկարճվի: Այսինքն` եթե տուժող կողմը հանկարծ որոշի բողոքարկել այս դատական ակտը, վերաքննիչ դատրանին ոչինչ չի մնա, քան գործը կարճել, Վարդան Պետրոսյանից բաց թողնել դատարանի դահլիճից, ըստ էության»:

Հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ իրենք արդեն դիմել են Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի քննիչի գործողությունների կապակցությամբ հարուցվի քրեական գործ: Նրա կարծիքով` այդ գործով փորձաքննություն կնշանակվի և երբ ստանան արդյունքները, իրենք նոր ի հայտ եկած հանգամանքով կվիճարկեն այս դատավճիռը:

Կարդացեք նաև

Փաստաբանի խոսքով` Վարդան Պետրոսյանի դիրքորոշումն այն է, որ այս դատական ակտը չբողոքարկվի`անկախ ամեն ինչից. «Ինչ դատական ակտ էլ կայացվեր, մենք չէինք ցանկանում բողոքարկել: Պատճառն այն է, որ մեկ ամիս անց Վարդան Պետրոսյանը դրսում կլինի, այսինքն`ինքն ազատ կլինի, իսկ այլ քրեական գործով մենք զուգահեռ կշարունակենք մեր պայքարը` ապացուցենք, որ քրեական գործին կցված որոշ ապացույցներ ձեռք են բերվել օրենքի խախտումով: Այն գործով ստանալով ապացույցները և փաստերը` այս գործով մենք պազարպես վերաքննիչ բողոք կբերենք` նոր երևան եկած հանգամանքով, և մենք կստանանք նույն արդյունքը, ինչ այս պահին բողոքարկելու արդյունքում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս