Լիչին ( լատ.՝ Litchi chinensis) արտասովոր արևադարձային միրգ է, որն ավանդաբար աճեցվել է Հին Չինաստանում: Այն Չինաստանի մշակույթի մի մասն է, ինչպես նաև հայտնի է՝ որպես մրգերի արքա կամ չինական սալոր: Լիչիի պտուղները մեծ չեն, սրտի տեսք և կարմիր գույնի ամուր կեղև ունեն: Կեղևի տակ հյութեղ սպիտակ կամ նույնիսկ վարդագույն միջուկն է: Լիչին ունի թթվաշ-քաղցր […]
67-ամյա Բարիշնիկովը հայտնի է ոչ միայն՝ որպես բալետի համաշխարհային աստղ և Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) ժողովրդական արտիստ, այլև՝ կինոդերասան, և նույնիսկ առաջադրվել է Օսկար մրցանակի՝ «Շրջադարձային կետ» ֆիլմում երկրորդ պլանի իր դերի համար: Բարիշնիկովը խաղացել է նաև «Սեքսը՝ մեծ քաղաքում» հայտնի սերիալում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովում որոշակիորեն առանձնացավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ելույթը: Այն իր մեջ մեղադրական տարրեր էր պարունակում նաև ոչ իշխանական ուժերի հանդեպ, ովքեր, ըստ Հակոբյանի, օրվա իշխանության հետ համատեղ, պատասխանատվության լուրջ բաժին ունեն: Նրա խոսքով, ընտրությունից ընտրություն ժողովրդի քվեն կեղծելով` իշխանությունը բռնազավթվում […]
Քիչ առաջ «Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, ՀՀ կառավարության մոտ հայտարարեց, որ իրեն զանգահարեցին տանից և տեղեկացրին, որ Արտակին «ծեծված-ջարդված վիճակում բերել և թողել են» իրենց տան դռան մոտ։ Այժմ Արտակը իրենց տանն է և մշակում են նրա վերքերը։ Արտյոմ Խաչատրյանը հայտարարեց, որ այս գործողությունը չի կոծկվելու և ամեն ինչ անելու են մեղավոներին պատասխանատվության ենթարկելու համար։
ՀՀ ռեզիդենտ բնակիչների դրամային և արտարժութային ավանդները (այդ թվում ցպահանջ հաշիվները) նվազել են 51.3 մլրդ դրամով։
Այս պահին ՓՄՁ-ների մի խումբ ներկայացուցիչներ հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են կառավարությունից՝ միջամտել Արտակ Խաչատրյանի առևանգման գործի քննման գործընթացին, շուտափույթ գտնել և ետ վերադարձնել նրան։
Ամփոփել են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված հանրապետության «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է մրցույթի հաղթողներին և հանձնել մրցանակները:
«Այսպիսի հանցագործությունը կամ կատարվում է հատուկ պլանավորված՝ ելնելով ինչ-ինչ դրդապատճառներից, որը որոշակի նախապատրաստական փուլ է ունենում, որպիսի վարկածը պարտավոր ենք չբացառել, կամ էլ, եթե մի պահ ընդունենք այն վարկածը, թե տուն մտել է ջուր խմելու համար, հետագայում վախից ելնելով է արարքը կատարել, այս դեպքում պետք է հոգեբանական որոշակի շեմ անցնել՝ այդ քայլերին դիմելու համար»:
Այսօր hayeli.am տեղեկություն էր հրապարակել, թե արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը մտափոխվել է մի քանի ամիս առաջ կայացած ԱԳՆ շենքի գնման գործարքի կապակցությամբ և այլևս չի ուզում գնել այդ շենքը՝ համարելով այն ոչ բարենպաստ գործարք: Նշվել է նաև, որ կառավարությունը նոր որոշում է կայացնելու` հիմա էլ աճուրդով վաճառել այն:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն այսօր ղարաբաղյան բանակցային գործընթացի շուրջ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի և ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են հակամարտության գոտում վերջին զարգացումները:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Մյունհենում ընթացող անվտանգության հարցերով 51-րդ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպան ցանկանում է անվտանգություն ստեղծել Ռուսաստանի հետ, այլ ոչ թե՝ նրա դեմ:
«Բոլոր ուժային կառույցներում եղել ենք, ոչ ոք տեղեկություններ չունի Արտակից»,-168.am-իհետ զրույցում ասաց «Կասեցում» նախաձեռնության համակարգող Սամսոն Գրիգորյանը՝ խոսելով այսօր նույն նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման մասին:
Այսօր Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում տեղի կունենա փետրվարի 5-ին հակառակորդի կողմից սպանված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շեքսպիր Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը: Այս մասին 168.am-ին ասաց Շեքսպիրի հորեղբոր տղան՝ Ռադիկ Հակոբյանը:
Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում «Կասեցում» նախաձեռնության անդամ Սամսոն Գրիգորյանը հաստատեց այն տեղեկությունները, որ նույն նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանին առևանգել են Տոլսոտոյի փողոցից:
Ըստ փաստաթղթերի, Արթուր Քարդաշյանը և Քիմի ապուպապը՝ Թաթոսը, ծնվել են Քարաքալեում: 1913-ին նա հեռացել էր Գերմանիա, այնտեղից՝ Բոսթոն, իսկ ավելի ուշ՝ Լոս Անջելես: ԱՄՆ-ում Թաթոսն աղբահավաքի բիզնես ուներ ու ամուսնացել էր Քալաքալեից մեկ այլ փախստականի՝ Հաննա Շաքարյանի հետ: Ինչպես արդեն նշվեց, նրանց որդին ու Քարդաշյանների ներկա սերնդի պապ Արթուրը 1938-ին ամուսնացավ աստղերի տատ Հելեն Առաքելյանի հետ:
Վարդան Պետրոսյանն ասել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհով ընթանալիս դեպի Աշտարակ քաղաք տանող խաչմերուկ չհասած, հեռվից, մթության մեջ նկատել է «Վազ-21214» մակնիշի ավտոմեքենան, որը հետընթաց է կատարել, իր ավտոմեքենայի փոխանցման տուփը եղել է 5-րդ փոխանցման վրա, հեռահար և մոտակա լույսերով ազդանշան է տվել՝ մտածելով, որ հանգիստ կարող է անցնել այդ ավտոմեքենայի կողքով, այդ պահին իր համար անսպասելի «Վազ-21214» մակնիշի ավտոմեքենան թեքվել է դեպի խճուղի՝ դեպի բանուկ մաս, արգելակել և հայտնվել է իր առջև: Տարածությունը եղել է շատ փոքր, ինքը մի կերպ կարողացել է արգելակել և փորձել է մանևրել քիչ աջ, որի ժամանակ էլ տեղի է ունեցել բախումը, որի հետևանքով ինքն ուշագնաց է եղել:
«Ես չեմ կարծում, որ հավաքվել էինք լիդերության հարցը ճշտելու: Լիդերության հարցը կճշտվի այն ժամանակ, եթե խոսքը անձի է վերաբերում, երբ կոնկրետ առաջանա ընտրությունների հարցը»,- 168.am-ին ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովում հռետորների մեծամասնության հայտարարությունները Գագիկ Ծառուկյանի լիդերության մասին:
ՀՀ ռեզիդենտ բնակիչների դրամային և արտարժութային ավանդները (այդ թվում ցպահանջ հաշիվները) դեկտեմբերին նվազել են 51.3 միլիարդ դրամով։ Մարդիկ պարզապես գումարը դուրս են բերել բանկերից։
Փետրվարի 5-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի է ունեցել Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:
Փետրվարի 5-ին հակառակորդի կողմից սպանված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շեքսպիր Հակոբյանի դին արդեն տեղափոխել են Ջերմուկ՝ հայրական պապիկի տուն: Այս մասին 168.am-ին ասաց Շեքսպիրի հորեղբոր տղան՝ Ռադիկ Հակոբյանը՝ ավելացնելով, որ Շեքսպիրի ծնողները դեռևս ճանապարհին են:
«Տեսնում ենք, որ ուզում են Արցախը մեզնից տարանջատել, բաժանել: Որպես առանձին սուբյեկտ՝ Արցախը, բնականաբար, չի կարող գոյություն ունենալ, և Հայաստանի նվազող ու ոչնչացող ինքնիշխանության ֆոնին՝ Արցախը կհայտնվի օտարի ձեռքում, կհայաթափվի, վերահսկողությունն Իրան-Հայաստան սահմանի նկատմամբ ամբողջությամբ կկորցնենք, մեր բարեկամ Իրանից կկտրվենք, աշխարհից էլ կկտրվենք ու կվերածվենք ուղղակի տարածքի: Իսկ քանի որ Ռուսաստանը բնավորություն ունի 100 տարին մեկ հեռանալու այստեղից մեկ ոտքով և այդ ընթացքում այստեղ խնամակալությունը չակերտավոր հանձնելու Թուրքիային, արդեն պատկերացրեք՝ մեզ հետ ինչ կկատարվի: Այսինքն՝ ուղղակի մենք կհայրենազրկվենք: Եթե Դաշնակցության ծրագիրը դա է, ես բան չունեմ ասելու»:
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ազատ է արձակվել Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանը: Վերջինս, սակայն, շարունակում է մնալ կասկածյալի վիճակում: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեից՝ նշելով, որ փոխվել է խափանման միջոցը, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Մեծ Բրիտանիայի վարչապետը մերժել է ապրիլի 24-ին Երևան ժամանելու հրավերը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը՝ ներկայացնելով, թե ինչ մակարդակով է Մեծ Բրիտանիան ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի արարողություններին:
«Եթե ամեն օր իրենց խախտումներին պատասխան չտանք, եթե ամեն օր իրենց ոտնձգություններին պատասխան չտանք, ապա կսկսենք պատերազմում պարտություններ կրել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ ամեն օր հրամատարությունը ելքեր է որոնում, ամեն օր հակառակորդի նորարարություններին նորարակական պատասխաններ է տալիս:
«Այսինքն՝ դրսից չեն եկել, ինչ-որ բան արել: Այո, այնտեղ 7 հոգի են քնում և Հայկազից բացի՝ մյուսները հենց սպանողներն են, իսկ մի հոգի բացակա է եղել տվյալ դեպքում այդտեղից: Այսինքն՝ այլ մարդ կոնկրետ ննջարանում չի եղել, բայց ամեն դեպքում կա վաշտի հերթապահ, հարկի հերթապահ, գումարտակի… այդ մտահոգությունները մենք մասնագիտորեն ուսումնասիրում ենք: Բայց շատ բան չեմ կարող ասել, որովհետև գիտեք՝ գործն այս պահին քննվում է»:
«Համաժողովը բավականին ազատ էր, գրեթե բոլորը, ովքեր հայտ էին ներկայացրել` ստացել են մասնակցելու հնարավորություն: Սա շատ խիստ փակ միջոցառում չի եղել, որ մարդկանց անձերը ճշտենք: Ես չգիտեմ` ում մասին է խոսքը, նկար տեսա, չեմ հիշում, դեմքով չեմ ճանաչում, այնտեղ չեմ էլ տեսել»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ էին ԲՀԿ խորհրդաժողովի ժամանակ Գագիկ Ծառուկյանի ետևում նստած երիտասարդաներ, ովքեր 2 տարի առաջ նախագահական ընտրություններից հետո բուհերում խոչընդոտում դասադուլների անցկացմանը, ցույցերի կազմակերպմանը, ովքե՞ր են նրանք, ի՞նչ կապ ունեն ԲՀԿ-ի հետ, եթե այն ժամանակ աշխատում էին գործող ռեժիմի համար, որի դեմ այսօր պայքարում է ԲՀԿ-ն:
«Այս տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել: Ես վիրավորելու համար չեմ ասում, որովհետև սրանք Գալուստ Սահակյանի արտահայտությունները չեն»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ մեկնաբանելով tert.am-ին տված հարցազրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունը, թե՝ «ԲՀԿ ղեկավարին հրամցրել էին շատ բառերով բեռնած, դժվարընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասությունները աղաղակող էին»:
Հենց նոր մեզ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ցուցում է տվել ազատ արձակել Սառնաղբյուրի ձերբակալված բնակիչ Մնացական Ալեքսանյանին և խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:
Ինչպես հայտնի է, գեղեցկությունը հզոր ուժ է, և, իհարկե, գեղեցիկ արտաքինի գրավականն առողջ օրգանիզմն է։ Ստորև բերվող մի քանի խորհուրդներ ձեզ կօգնեն գեղեցիկ արտաքին տեսք ունենալ այնպիսի մեթոդներով, որոնք ազդում են անմիջականորեն օրգանիզմի վրա։
«Կուզեի օգտագործել այս հնարավորությունը և ի սրտե հայտարարել, որ ես հիմա լիովին կենտրոնացած եմ իմ ակումբի՝ Դորտմունդի «Բորուսսիայի» կազմում իմ պարտականությունները կատարելու վրա: Ներկայումս մենք գտնվում ենք դժվարին կացության մեջ Բունդեսլիգայում, բայց միասին մենք կարող ենք պայքարել դրանից դուրս գալու համար: Կարող եմ հավաստիացնել, որ հոգով և սրտով «Բորուսսիայի» հետ եմ»: