Լյարդի քաղցկեղ-վիրաբուժական միջամտություն

Լյարդը հանդիսանում է օնկոլոգիական պրոցեսի արդյունքում ախտահարված առաջնային օրգան: Մեծամասամբ ախտահարվում է մետաստազներով, որոնք դուրս են գալիս լեզուղիների էպիթելերի հոսքով կամ անմիջապես օրգանական հյուսվածքներով:

Հիվանդության բուժումն ավելի արդյունավետ լինելու համար այն պետք է լինի ճիշտ ժամանակին և ամբողջական:

Այսօր արդեն գոյություն ունի նորագոյացության վերացման մի քանի մեթոդեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունները: Բուժման ճիշտ մեթոդի ընտրությունն իրականացվում է ամբողջական հետազոտությունից հետո` Ֆրայբուրգի Քաղցկեղի կենսաբանության կենտրոնի առաջատար մասնագետների կողմից:

Հիմնական մեթոդներից է մասնահատումը/ վիրահատությունն ու փոխպատվաստումը, քիմիոթերապիան և ճառագայթային թերապիան` էթիլային սպիրտի ներարկումներով:

Կարդացեք նաև

Վիրաբուժական միջամտություն

Ֆրայբուրգի Քաղցկեղի կենսաբանության կենտրոնում լյարդի քաղցկեղի բուժումն իրականացվում է նույնիսկ վերջին փուլում: Եթե լյարդի որոշակի հատված ախտահարված է քաղցկեղի բջիջներով , բայց մյուս հատվածը գործում է, և բացակայում է ցերոզային ախտահարում, այդ դեպքում հնարավոր է ախտահարված հատվածի ռեզեկցիա: Լյարդը ունի ինքնավերականգնման հատկություն: Երբ հեռացվում է լյարդի ¾ հատվածը, աճը վերականգնվում է:

Սակայն, եթե ուռուցքը չափսերով մեծ է կամ առկա է մի քանի ուռուցք, այդ դեպքում նպատակահարմար չէ վիրահատական միջոցով հեռացումը: Այս պարագայում լյարդի քաղցկեղի բուժումն իրականացվում է այլ մեթոդներով: Առաջնային քաղցկեղի բուժման ժամանակ վերանայվում են լյարդի փոխպատվաստման հնարավորությունները, բայց պետք է հաշվի առնել, որ հիվանդներից շատերի մոտ փոխպատվաստումից հետո ռեցեդիվ է առաջանում: Լյարդի քաղցկեղի ռեցեդիվի բուժումն օպերատիվ միջամտությամբ արդյունք չի տալիս: Սակայն, դա հնարավոր է այն դեպքում, եթե լյարդում առկա է ոչ ավել քան երկու ախտահարված օջախ և հիվանդի օրգանիզմում չկան այլ օջախներ:
Բուժման մեթոդը որոշելիս ուշադրություն է դարձվում հետևյալ գործոնների վրա.

• ուռուցքի չափսերը և քանակը

• նորագոյացության հիստոլոգիական կառուցվածքը

• լյարդի ցերոզն ու ուղեկցող հիվանդությունները

• այլ օրգաններում երկրորդային օջախների առկայությունը

Քիմիոթերապիա

Ժամանակակից քիմիոթերապիայի պրեպարատների օգնությամբ լյարդի քաղցկեղի բուժումը Քաղցկեղի կենսաբանության կենտրոնում հաջողվել է դարձնել ավելի արդյունավետ: Քիմիոթերապիայի կիրառման միջոցով հիվանդների մոտ հաջողվում է ուռուցքի չափսերը ժամանակավոր նվազեցնել, զսպել աճը, որը և բարելավում է կյանքի որակը:

Երբեմն լյարդի քաղցկեղը, որի բուժումն անցկացվում է քիմիոթերապիայի առավել ազդեցիկ պրեպարատների միջոցով, հնարավոր է ամբողջությամբ բուժել:
Երկրորդային քաղցկեղով հիվանդների շրջանում քիմիոթերապիայի արդյունքները ուղղակիորեն կախված են հանգամանքից` ինչքանով է արդյունավետ առաջնային օջախի բուժումը:

Իրականացնելով լյարդի քաղցկեղի բուժում` Քաղցկեղի կենսաբանության կենտրոնի օնկոլոգները աշխատում են հաշվի առնել նույնիսկ ամենաչնչին նրբությունները:
Այսօր հաճախ է անց կացվում քիմիոթերապիայի ուղիղ ներարկում շնչերակ, որն անուղղակիորեն արյուն է մատակարարում լյարդին: Դա թույլ է տալիս ազդել ուռուցքի վրա առավելագույն դեղաքանակով` օրգանիզմի համար ավելի քիչ կողմնակի ազդեցություններով:

Բուժումը սկսելուց առաջ անհրաժեշտ է անց կացնել ռդաիոլոգիական հետազոտություն: Անգիոգրաֆիան թույլ է տալիս որոշել սներակը/սնուցող երակը: Պրեպարատի ներարկումը շնչերակ, որն անմիջապես մասնակցում է/ մասնակից է արյան մատակարարման օջախին, թույլ է տալիս հասնել ավելի բարձր արդյունքի:

Ռադիոթերապիա

Բուժման այս մեթոդին անդրադառնում են այնքան ոչ հաճախ: Լյարդը զգայուն է ճառագայթման հանդեպ: Այն վնասվում է անգամ չնչին դեղաքանակից: Լյարդի քաղցկեղի ախտահարված բջիջների բուժման նոր մեթոդ է լազերային թերապիան` էթիլային սպիրտի ներարկումով: Սակայն պետք է հաշվի առնել, որ վերջինս արվում է, եթե քիմիոթերապիայից հետո առկա են ընդհամենը մի քանի երկրորդային ուռուցքներ:
Այս դեպքում լազերային թերապիան հանդիասնում է մնացիալ ախտահարումների լազերային մակարդում:

Ֆրայբուրգի Քաղցկեղի կենսաբանության կենտրոնում լյարդի քաղցկեղի բուժումը հիմնավորվում է նաև նորագույն հետազոտություններով: Էթիլային սպիրտի ներարկումը արվում է անմիջապես ուռուցքի մեջ` ամբողջությամբ ոչնչացնելու նպատակով: Լյարդի քաղցկեղի բուժումն իրականացնելով` Ֆրայբուրգի Քաղցկեղի կենսաբանության կենտրոնի մասնագետները կիրառում են իրեն ողջ հմտությունները, հարուստ փորձը և վերջին ուսումնասիրությունների արդյունքները:

7777

Տեսանյութեր

Լրահոս