Սխտորը՝ չինացիների առօրյայում
Վերջերս չինացիները ներկայացրել են իրենց առողջության գաղտնիքներից մեկը: Ըստ չինացիների՝ ամեն առավոտ պետք է սխտոր ծամել՝ օրգանիզմը վերականգնելու և վնասակար նյութերը դուրս բերելու համար:
«Երբ առավոտյան արթնանում ենք՝ մեր բերանում իսկական «աղբանոց է»»,- ասում են չինացիները: Եվ դա ուղղելու համար առաջարկում են հետևալ մեթոդը. սխտորի մեկ պճեղը մանր կտրատեք, թողեք 5 րոպե, այնուհետև դրեք բերանը և թքի հետ խառնելով՝ սկսեք հյութը քաշելով տարածել այն բերանի խոռոչով մեկ: Սխտորի հյութը խառնվում է թքի հետ, և անցնում արյան մեջ՝ մաքրելով անոթները: Սա հրաշալի միջոց է նաև լնդերի և բերանի խոռոչի տարբեր հիվանդությունների, բորբոքումների ժամանակ:
Լորձաթաղանթը չվնասելու համար, սակայն, պետք է սկսել սխտորի պճեղի շատ փոքրիկ կտորից, այնուհետև՝ ժամանակի ընթացքում մեծացնել սխտորի շերտը: Եվ, որպեսզի այս ամենից հետո բերանում տհաճ համ կամ սխտորի հոտ չմնա, խորհուրդ են տալիս նախաճաշել, ատամները լվալ, սուրճի մեկ հատիկ և մաղադանոսի մեկ ճյուղ ծամել:
Շատերի համոզմամբ՝ մեծ քանակությամբ սխտոր ուտելով՝ ապահովում ենք օրգանիզմի առողջությունը: Բայց դա արվում է հիմնականում ախորժակը բացելու համար, քանի որ ամեն ինչ ստամոքս է լցվում: Իսկ երբ սխտորը միայն ծամում ենք, հյութը՝ ստամոքս չմտնելով, անցնում է արյան մեջ և մաքրում է այն:
Առո՛ղջ եղեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը