Պատերազմ են հրահրում, Տիգրանաշեն բնակավայր կլինի, որտեղ ու ինչ սահմաններով՝ այլ հարց է․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրի վերաբերյալ դեռևս պայմանավորվածություն չկա ու չի էլ եղել։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը մինչ բուն թեմային անցնելը հերթական անգամ Տիգրանաշենն անվանեց ադրբեջանական տեղանունով՝ «Քյարքի», ու պնդեց, որ այն Հայաստանի մաս չէ ու մյուս անկլավների հետ միասին չի մտնում 29 743 կմ2 տարածքի մեջ։

«Ովքեր ասում են, որ թույլ չեն տալու (Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին-խմբ․), նրանք պատերազմ են հրահրում։ Երկրորդ հարցն է, թե ինչպես կլուծվի այդ հարցը։ Փաստի արձանագրումը մի բան է, իսկ գետնի վրա լուծումները՝ այլ։ Այս պահին չկա ու չի եղել որևէ պայմանավորվածություն։ Հիմա մեր խնդիրն է այս հարցի շուրջ ստեղծված «նյարդը» վերացնել՝ նորմալ լուծումներ ստանալու համար։ Տեսնում եմ, որ սա հարց է, որի շուրջ կարող է էսկալացիա ձևավորվել, բայց խոսում եմ այս մասին նախապես, որպեսզի չկարողանան»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նաև ընդգծեց՝ իրենց կառավարության դիրքորոշումն է՝ Արարատի մարզում Տիգրանաշեն բնակավայր եղել է ու կլինի, բայց ինչ սահմաններով և կոնկրետ որտեղ, դա այլ հարց է։

Նա շեշտեց, որ շատ դժվար է եղել ու դժվար էլ լինելու է սահմանազատման գործընթացը և այն ավարտին հասցնելը։

Փաշինյանը վստահեցրեց, թե Ադրբեջանը ճանաչում է ՀՀ 29 743 կմ2 տարածքը՝ այդպես էլ հստակ չպատասխանելով՝ արդյոք անձամբ Իլհամ Ալիևն էլ է ճանաչում այդ տարածքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930