Բաժիններ՝

Ցուցարարները հրաժարվեցին գնալ Հանրային խորհուրդ

Քիչ առաջ ՀՀ կառավարության շենքի առջև «Շրջանառության հարկի մասին նոր օրենքի» դեմ բողոքի դուրս եկած փոքր և միջին ձեռնարկատերերի հետհանդիպման եկավ նաև Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը, ով առաջարկեց`  ցուցարարներից թվով 10 ներկայացուցիչներ իր հետ  գնան Հանրային  խորհուրդ  և  քննարկեն խնդիրը։

ՓՄՁ ներկայացուցիչները, սակայն, մերժեցին՝ ասելով, որ նրանք սպասում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատասխանին։

Հիշեցնենք, որ ցուցարարներից 15 ներկայացուցիչներ քիչ առաջ բարձրացել են   վարչապետի  հետ հանդիպման և ներկայացնում են ցուցարարների պահանջը։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից գործելու է «Շրջանառության հարկի մասին» օրենքը, որի համաձայն՝ տոնավաճառների աշխատողներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին, բայց 3.5 տոկոս հարկի փոխարեն՝ ամսական պետք է վճարեն 1 տոկոս հարկ: Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ առաջիկայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս