Ո՞ր բառերն են վնասում ձեզ. հաճախ օգտագործվող արտահայտությունները՝ հիվանդության նախանշան (ցանկ)
Բառերը մեր մտքերի հանդերձանքն են, բառերը շահ հզոր ուժ ունեն: Այդ ուժը հազարավոր անգամ ավելի ուժեղ է, քան մտքի ուժը: Այս մասին բազմիցս խոսել են մասնագետները և նույնիսկ ապացուցել: Ավելին, բառերը տարբեր, այդ թվում՝ անբուժելի հիվանդություններ առաջացնելու և, նույնիսկ, բուժելու ուժ ունեն:
Այս բացահայտումն արել է գերմանացի հոգեթերապևտ Նոսսարտ Պեզեշկիանը (Nossrat Peseschkian):
Նա առաջինն էր, ով բացահայտեց այն բառերը, որոնք ծրագրավորում են մարմնի տարբեր հիվանդություններ: Ժամանակի ընթացքում Պեզեշկիանն ապացուցեց, որ այդ կործանիչ բառերն առկա են բոլոր մարդկանց բառապաշարում:
Չկա մի այնպիսի մարդ, ով կկարողանա զերծ մնալ այնպիսի բառերի օգտագործումից, որոնք՝
- Ծրագրավորում են հիվանդությունները
- Նյութականացնում են դրանք մարդու մարմնում
- Ոչ մի կերպ թույլ չեն տալիս բուժվել
Բժիշկ Պեզեշկիանն այս խոսքերն ընդհանրացրել է «օրգանական խոսք» անվամբ: Օրգանական խոսք ասելով՝ պետք է հասկանալ այնպիսի բառերը և արտահայտությունները, որոնք ուղղակի կերպով ազդում են մարդու ֆիզիոլոգիական օրգանների վրա: Ձեզ շատ լավ հայտնի են այդ բառերն ու արտահայտությունները: Դրանք իսկապես շատ վտանգավոր և կործանիչ ուժ ունեն, որն ի վիճակի է վնասել նույնիսկ ամենաամուր առողջությանը:
Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը՝
- Համբերությունս սպառվեց
- Գլուխ եմ կոտրում
- Շնչիս վրա է նստած
- Մի բան ինձ խեղդում է
- Արյունս խմել է
- Մահու չափ հոգնած եմ
- Ճնշում են ինձ
- Թքած ունեմ
- Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին «չեմ մարսում»
- Թթվածինս փակել են
- Սրտխառնուքի աստիճան հոգնել եմ
- Բոլոր հյութերս «քամել են»
- Արյունս շատ են փչացրել
- Պարզապես՝ հարված էր սրտիս
- Վզիս են նստել
- Մինչև կոկորդ՝ կուշտ եմ
- Մահվան դուռ են հասցրել
- Իմ մաշկի տակ մտի
- Որևէ ելք է պետք գտնել:
Ըստ մասնագետի՝ սկզբում մարդն այդ կործանիչ բառերը ներմուծում է իր ամենօրյա բառապաշարի մեջ, որից հետո միայն սկսում է առաջանալ հիվանդությունը: Եվ ոչ թե սովորական հիվանդություն, այլ հենց այն, որի մասին ասվել է: Եվ, որ ամենակարևորն է, հիվանդություն ստեղծելուց հետո այս բառերն ավելի խորն են իրենց արմատները գցում մեր բառապաշարում:
Ձեզ ենք ներկայացնում, թե որ բառերն ինչ հիվանդության հետևանք կարող են լինել:
- Զզվելու չափ հոգնել եմ՝ նյարդային անորեքսիա,
- Սեփական խաչը տանել՝ օստեոխոնդրոզ,
- Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին «չմարսել»՝ խոց,
- Արյունը խմել՝ արյան հիվանդություններ,
- Սրտին մոտ ընդունել՝ հարված ուղիղ սրտին՝ կաթված,
- Աչքերս չտեսնեին՝ աչքերի հիվանդություն,
- Ամբողջ մարմնով ցնցվում եմ, կամ՝ համբերությունս հատեց՝ ընկճախտ (դեպրեսիա),
- Թունավորում է կյանքս, ամեն ինչ մահու չափ զզվեցրել է՝ քաղցկեղ,
- Ուժ չունեմ, մահու չափ հոգնած եմ՝ ուռոլոգիական հիվանդություններ
- Բարկությունս դուրս թափեցի՝ բրոնխիալ հիվանդություններ
- «Մաշկի տակ մտնել», մաշկով զգալ՝ ալերգիա
- Գլուխ կոտրել, գլխով պատասխան տալ՝ միգրեն
- Երկու ոտքից կաղ է, թույլ է՝ քրոնիկական ջղաձգումներ
- Համբերությունս տրաքեց-հատեց, ականջներիցս ծուխ դուրս եկավ՝ հիպերտոնիա
- Ոչ մի ուրախություն, դառնություն եմ զգում՝ լյարդի և լեղապարկի հիվանդություններ, ինչպես նաև՝ գիրություն
- Ձայնդ կտրիր, չեմ ուզում լսել, աղմկոտ է՝ լսողության վատթարացում:
Այս բառերի փոխարեն՝ բժիշկը խորհուրդ է տալիս առօրյայում ավելի շատ դրական, այսպես կոչված՝ թևավոր-խոսքեր գործածել: Այսպիսի բառերն ուժ են տալիս և ունեն դրական ազդեցությունը: Նման բառեր օգտագործելով՝ ինքներդ ձեզ ակամայից կտանեք դեպի հաջողություն: Այդ խոսքերից են՝
- Ես կարող եմ,
- Ինձ մոտ ամեն ինչ կստացվի (ստացվում է),
- Ես մտադիր եմ:
Այնպես որ, խոսելիս մի լավ մտածեք, հետո նոր՝ խոսեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը