Հրաշագործ արևադարձային լիչին
Լիչին ( լատ.՝ Litchi chinensis) արտասովոր արևադարձային միրգ է, որն ավանդաբար աճեցվել է Հին Չինաստանում: Այն Չինաստանի մշակույթի մի մասն է, ինչպես նաև հայտնի է՝ որպես մրգերի արքա կամ չինական սալոր:
Լիչիի պտուղները մեծ չեն, սրտի տեսք և կարմիր գույնի ամուր կեղև ունեն: Կեղևի տակ հյութեղ սպիտակ կամ նույնիսկ վարդագույն միջուկն է: Լիչին ունի թթվաշ-քաղցր համ: Այն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C և այնպիսի կարևոր հանքանյութ, ինչպիսին է կալիումը: Լիչիի պտուղները շատ համեղ են: Լիչին չափազանց օգտակար է առողջության համար:
Լիչին C վիտամինի, հանքային աղերի, ֆոսֆորի, կալցիումի և երկաթի, պոլիֆենոլի հարուստ աղբյուր է։ Նույնիսկ համարվում է քաղցկեղի և աթերոսկլերոզի կանխարգելման արդյունավետ միջոց։
1. Օլիգոնոլ
Լիչին իր մեջ պարունակում է օլիգոնոլ: Սա արդյունաբերական ճանապարհով ստացված առաջին պոլիֆենոլն է, որն ունի ցածր մոլեկուլային քաշ: Պոլիֆենոլը հակաօքսիդանտ է, ունակ որոշ չափով կանխարգելելու մի շարք լուրջ հիվանդություններ:
Գիտականորեն ապացուցված է, որ այն շատ օգտակար է և արդյունավետ:
Օլիգոնոլն «Օլիգոմեր պոլիֆենոլի» կրճատ անվանումն է: Օլիգոմեր են կոչվում այն պոլիմերները, որոնք ունեն ցածր մոլեկուլային քաշ:
Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ այս միրգը հանում է հոգնածությունը, բարձրացնում է դիմադրողականությունը, ինչպես նաև՝ վերացնում կնճիռները:
2. Նվազեցնում է քաղցկեղային բջիջների աճը
Քաղցկեղի ժամանակ բջիջներն անընդհատ կիսվում են: Քաղցկեղի բջիջները նաև կարող են ներթափանցել հյուսվածքների մեջ և տարածվել արյան մեջ:
Լիչին արդյունավետ միջոց է, որն օգնում է կանխարգելել քաղցկեղածին բջիջների տարածումը: Այս միրգն առավել օգտակար է կրծքի քաղցկեղի դեպքում:
3. Կանխարգելում է սրտի հիվանդությունները
Սիրտը սրտանոթային համակարգի կենտրոնն է: Շատ կարևոր է հետևել սրտի աշխատանքին ամբողջ կյանքի ընթացքում:
Գիտնականները հայտնաբերել են, որ լիչին պոլիֆենոլների քանակով զբաղեցնում է 2-րդ տեղը բոլոր մրգերի մեջ, որոնք լավացնում են սրտի աշխատանքը: Լիչին պարունակում է 15%-ով ավելի շատ պոլիֆենոլներ, քան խաղողը:
Օլիգոնոլը նաև լավացնում է սրտի վիճակը: Լիչին օգտակար է առողջության համար, այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, պաշտպանում օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից, ինչպես նաև՝ քաղցկեղի մի քանի տեսակներից:
4. Պայքարում է մրսածության, կոկորդի ցավի դեմ և ամրացնում իմունային համակարգը
Պաշտպանական մեխանիզմը պաշտպանում է մեր օրգանիզմը վտանգավոր վիրուսներից: Անտիգենները վիրուսների, սնկերի և բակտերիաներ մասեր են: Մեր օրգանիզմը ոչնչացնում է անտիգենների հետ կապված մոլեկուլները: Ցածր դիմադրողականության պատճառով կարող ենք ձեռք բերել մի շարք հիվանդություններ, ինչպես, օրինակ՝ գրիպը, անգինան, և այլն: Լիչին պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C: Այն իր մեջ պարունակում է 40%-ով ավելի շատ վիտամին C, քան նարնջի հյութը:
5. Նվազեցնում է ավելորդ քաշը
Քաշը գցելու համար պետք է հետևել սննդակարգին, ինչպես նաև՝ ֆիզիկական վարժություններ կատարել: Օրգանիզմի առողջության համար շատ կարևոր է մրգերի օգտագործումը: Մրգերը պարունակում են այն բոլոր վիտամինները, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Այն մրգերը, որոնք մեծ քանակությամբ ջուր են պարունակում, կլցնեն ձեր ստամոքսը և կնվազեցնեն բարձր կալորիականություն ունեցող սննդի պահանջը: Լիչին քիչ կալորիականություն ունի և պարունակում է չհագեցված ճարպեր և լավ լուծվող բջջանյութ, որը շատ օգտակար է ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար: Օլիգոնոլը լավացնում է արյան շրջանառությունը:
6. Օգնում է աղեստամոքսային հիվանդությունների ժամանակ
Լիչին շատ օգտակար է աղեստամոքսային հիվանդությունների դեպքում: Այն օգտակար է նաև մարսողական և կենտրոնական նյարդային համակարգի համար: Այս մրգի մեջ եղած սերմերը՝ կորիզները, օգտագործվում են աղիքային տրակտի բուժման համար, ինչպես նաև՝ կարող են մաքրել աղիները ճիճուներից:
7. Պարունակում է մեծ քանակությամբ կալիում և պղինձ
Լիչին պարունակում է մեծ քանակությամբ այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են՝ կալիումը և պղինձը: Կալիումը շատ կարևոր տարր է, որն օգնում է կարգավորել սրտի աշխատանքը և արյան ճնշումը, պաշտպանում է ինսուլտից և սիրտը սնուցող անոթների հիվանդություններից:
8. Բուժում է փորկապությունը
Լիչին կազմված է լուծվող թելերից, որոնք լավացնում են մարսողությունը և պաշտպանում աղիքային խնդիրներից:
9. Կանխարգելում է անեմիան
Էրիթրոցիտների պակասումը և հեմոգլոբինի քանակի նվազումը սակավարյունության (անեմիա) առաջին ցուցիչներից մեկն է: Ի դեպ, երկաթի պակասի հետևանքով առաջացած սակավարյունությունը հղիության ամենատարածված բարդություններից մեկն է: Լիչիի մեջ պարունակվող մեծ քանակությամբ պղինձը նպաստում է արյան կարմիր գնդիկների արտադրությանը:
10. Օգնում է հաղթահարել սթրեսը
Լիչիի մեջ պարունակվող B վիտամինների խմբի շնորհիվ կարողանում եք հաղթահարել սթրեսը: Լիչիի մեկ պտուղը ձեր օրգանիզմում կարող է ապահովել, այսպես կոչված, հակասթրես-վիտամին В6-ի հսկայական պաշար:
11. Պահպանում է ոսկրերի առողջությունը
Լիչին պարունակում է մեծ քանակությամբ ֆոսֆոր, մագնեզիում, մանգան, որոնք պահպանում են ոսկրերի առողջությունը: Այս մրգի մեջ պարունակվող վիտամին D-ն կօգնի օրգանիզմում կալցիումի յուրացմանը:
Առո՛ղջ եղեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը