Մեծ Բրիտանիայի վարչապետը մերժել է ապրիլի 24-ին Երևան ժամանելու հրավերը

Մեծ Բրիտանիայի վարչապետը մերժել է ապրիլի 24-ին Երևան ժամանելու հրավերը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը՝ ներկայացնելով, թե ինչ մակարդակով է Մեծ Բրիտանիան ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի արարողություններին:

Դեսպանը տեղեկացրեց, որ անցյալ տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերն ուղարկել են Մեծ Բրիտանիայի վարչապետին, ով պատասխանել է, թե ցավում է` անձամբ չի կարող ներկա գտնվել միջոցառումներին, բայց նշել է, որ հասկանում է` որքան մեծ է այդ տարելիցի կարևորությունը ողջ հայ ժողովրդի համար:

«Ես գիտեմ, որ Մեծ Բրիտանիայի եկեղեցին է ներկայացուցիչ ուղարկելու, բայց կոնկրետ ով և ինչ մակարդակով՝ դեռ պարզ չէ, ավելի ուշ կկարողանամ այդ մասին խոսել»,- ասաց Լիչը: Ամփոփելով` դեսպանն ասաց, որ եթե ինքը ևս ստանա հրավեր, իսկ նա կարծում է, որ կստանա՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում մասնակցելու է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին:

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս