
Լեգենդար Բարիշնիկովը պարում է գովազդային տեսահոլովակում

Rag & Bone ապրանքանիշը ներկայացրել է իր նոր հավաքածուն ներկայացնող տեսահոլովակը: Հոլովակի գլխավոր հերոսն է դարձել Ամերիկայում բնակվող՝ բալետային արվեստի վարպետ Միխայիլ Բարիշնիկովը, ով պարում է Չարլզ Ռայլիի հետ: Վերջինս առավել հայտնի է՝ որպես Լիլ Բաք:
67-ամյա Բարիշնիկովը հայտնի է ոչ միայն՝ որպես բալետի համաշխարհային աստղ և Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) ժողովրդական արտիստ, այլև՝ կինոդերասան, և նույնիսկ առաջադրվել է Օսկար մրցանակի՝ «Շրջադարձային կետ» ֆիլմում երկրորդ պլանի իր դերի համար: Բարիշնիկովը խաղացել է նաև «Սեքսը՝ մեծ քաղաքում» հայտնի սերիալում:
Նախկինում Բարիշնիկովը գովազդներում չի հայտնվել, այնուամենայնիվ, Rag & Bone-ում իր աշխատանքը կարելի է համարել հաջողված: Հոլովակում Լիլ Բաքն ու Բարիշնիկովը պարը կատարում են տարբեր ոճերում՝ մոդան և արվեստը համադրելով շարժումներում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը