
Ազատ արձակված Մնացական Ալեքսանյանը շարունակում է մնալ կասկածյալի վիճակում

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ազատ է արձակվել Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանը: Վերջինս, սակայն, շարունակում է մնալ կասկածյալի վիճակում: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեից՝ նշելով, որ փոխվել է խափանման միջոցը, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ Մնացական Ալեքսանյանը ձերբակալվել էր փետրվարի 4-ին՝ հունվարի 19-ին Գյումրիում տեղի ունեցած ակցիաների պատճառով: