«Հոգով և սրտով «Բորուսսիայի» հետ եմ». Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել հայտարարությամբ
Վերջին շրջանում անընդհատ լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ իր ներկայիս ակումբից՝ Դորտմունդի «Բորուսիայից»:
Քիչ առաջ Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով այդ հարցին.
«Կուզեի օգտագործել այս հնարավորությունը և ի սրտե հայտարարել, որ ես հիմա լիովին կենտրոնացած եմ իմ ակումբի՝ Դորտմունդի «Բորուսսիայի» կազմում իմ պարտականությունները կատարելու վրա: Ներկայումս մենք գտնվում ենք դժվարին կացության մեջ Բունդեսլիգայում, բայց միասին մենք կարող ենք պայքարել դրանից դուրս գալու համար: Կարող եմ հավաստիացնել, որ հոգով և սրտով «Բորուսսիայի» հետ եմ»,-հայտարարել է Մխիթարյանը: