Արծրուն Հովհաննիսյան. «Այս պահին սահմանին կա դանդաղ պատերազմ»

Հունվարի սկզբից սահմանին իրավիճակը լարված է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Այս պահին սահմանին կա դանդաղ պատերազմ»,- ասաց նա՝ նշելով, որ եթե մի օր պարտվենք, ոչ թե զոհ կունենանք, այլ դիրքեր կկորցնենք:

«Եթե ամեն օր իրենց խախտումներին պատասխան չտանք, եթե ամեն օր իրենց ոտնձգություններին պատասխան չտանք, ապա կսկսենք պատերազմում պարտություններ կրել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ ամեն օր հրամատարությունը ելքեր է որոնում, ամեն օր հակառակորդի նորարարություններին նորարակական պատասխաններ է տալիս:

Անդրադառնալով երեկ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում Վանիկ Ղուկասյանի մահվան դեպքին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ դա, միանշանակ, անպատասխան չի մնա. «Բայց մենք, ի տարբերություն իրենց, հաստատ քաղաքացիական բնակիչների հետ կռիվ չունենք անելու: Մենք մեր հակառակորդին լավ ենք ճանաչում՝ խրամատում նստած զինվորն է»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս