Այս պահին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց մեկնարկել է «Փոխանցե՛ք Պերմյակովին ՀՀ իշխանություններին» բողոքի ակցիան: Հիշեցնենք, որ ակցիայի կազմակերպիչները նապապես հաղորդագրություն էին տարածել, որում նշել էին, որ Ավետիսյանների ընտանիքի սպանդից անցել է մեկ ամիս, սակայն ժողովրդի պահանջը դեռ չի իրականացվել՝ մեղադրյալը չի փոխանցվել ՀՀ իրավապահներին:
Մանրադիտակի միջոցով պարզաբանվում են նեյրոֆիզիոլոգիական եւ հյուսվածքաբանական կառուցվածքների խնդիրները: Այն պատկերում է սուպրամոլեկուլիար մակարդակի կառուցվածքային եւ մակերեւութային կենսաբանության ոլորտի խնդիրները: ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտը մանրադիտակը ձեռք է բերել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի «Գիտական սարքավորման արդիականացման մրցութային ծրագրի» դրամաշնորհի միջոցներով:
Գյումրիում արդեն մի քանի օր է` համառորեն լուրեր են շրջանառվում, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանը վերջերս տեքստիլագործների հանրակացարաններից մեկը նվիրել է 102-րդ ռազմաբազային կամ Գյումրիում գործող ռուսական հյուպատոսարանին: Երեկ «Ասպարեզի» հետ զրույցում շրջանառվող այս լուրերը կտրականապես հերքեց քաղաքապետի մամուլի քարտուղար Լիլիթ Մակարյանն ու ավելացրեց. «Մենք ոչ մի բան էլ չենք տվել ռուսներին: Տեքստիլագործների 2 հանրակացարաններն էլ ունեն սեփականատեր»:
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում խնդիրներ կան, որոնց լուծման ուղղությամբ այս փուլում քայլեր են իրականացվում: Նման հայտարարություն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարտիյանը:
«ՀՀ-ԵՄ հարաբերությունները զարգացնելու հարցում Հայաստանը կաշկանդված չէ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն` արձանագանքելով օրերս ԵՄ ներկայացուցիչ Մայա Կոչիյանչիչի և ԵՄ այլ պաշտոնյաների դիտարկումներին, թե ԵՄ-ՀՀ հարաբերություններում գնդակը ՀՀ դաշտում է և այսուհետ ՀՀ-ն պետք է հանդես գա իր առաջարկներով:
Առաջնորդները խորապես համոզված են, որ խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք:
Զինկոմիսարիատի աշխատակցի հայտնած տեղեկատվության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել մարտական դիրքերում, երբ Տիգրանը և իր ծառայակիցը, լսելով շան հաչոցներ, դուրս են եկել ստուգելու իրավիճակը: Վազելով հակառակ ուղղություններով և մի կետում դուրս գալով միմյանց դիմաց՝ Տիգրանի ծառայակիցը արձակել է կրակոց, որը դիպել է Տիգրանին՝ նրան պատճառելով մահացու վիրավորում:
«Լատվիան ամրապնդելու է Արևելյան գործընկերություն ծրագիրը՝ որպես Եվրոպական արևելյան քաղաքականության մի մաս»,- «Լատվիական նախագահության առաջնայնությունները Եվրոպական միությունում և Հայաստանի հետ համագործակցության ոլորտները» միջազգային գիտաժողովի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպան Ն. Գ. Էլիտա Գավելեն:
Դավութօղլուն ընդգծել է, որ վերացնելու են երկրի քաղաքացիներին «հիմնական քաղաքացիների» և «երկրորդ կարգի քաղաքացիների» տարանջատելը:
ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան դրական արդյունք է ակնկալում Մինսկում երեկվանից մեկնարկած «նորմանդական քառյակ»-ի հանդիպումից:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նոր տեսահոլովակ է պատրաստել ու տարածել: Այն կոչվում է «Բարև Ռիք, Միլզ» և նվիրված է ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնավարմանը:
Այսօր կառավարության նիստում հաստատվեց պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015 թվականի ծրագիրը:
Փետրվարի 10-ի ժամը 18:00-ի դրությամբ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելու համար հայտ է ներակայացրել միայն մեկ անձ: Առայժմ միակ թեկնածուն Լիզա Գրիգորյանն է: Նա Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է. այդ պաշտոնում նշանակվել է 2013թ. ապրիլի 4-ին
Ժիրո, իրականում ես հանուն քեզ 2 անգամ խաբել եմ՝ քեզ և օրվա իշխանություններին: Առաջինը՝ Պռոշյան սովխոզում, լավ կլինի հիշես այդ գիշերը, թեկուզ երևում է հիշողության հետ խնդիր ունես, երկրորդը՝ հիշիր, երբ քեզ արտաքսում էին ՀՀ-ից և դու զանգել ես ինձ՝ ես ոչ միայն կանխել եմ դա, այլ ստեղծել եմ պայմաններ քեզ ՀՀ կեցության հատուկ անձնագիր տրամադրելու, ես քեզ խաբել եմ՝ այդ գումարը վճարվել է ոչ թե ՊՆ հաշիվներից, այլ իմ անձնական գրպանից:
Փողը, հաջողությունն ու աշխատակիցների հարգանքը ոչ մի կերպ չեն ազդում ձեր երջանիկ լինելու վրա: Եթե ձեզ անընդհատ դժբախտ եք զգում, ապա, ամենայն հավանականությամբ, դրանում մեղավոր է ձեր դժբախտ մանկությունը:
Դեյվիդ Ագուսը համաշխարհային ճանաչում ունեցող բժիշկ է։ Նրա ամենաճանաչված հիվանդը «Apple» կորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսն էր, որը մի քանի տարի առաջ մահացավ մասնավորապես նաև այն պատճառով, որ չէր լսում իր բժշկի խորհուրդները։
«կցանկանայի, որ դա Եղեռնի հետ ընդհանրապես չկապվեր, այլ սևեռել մի փաստի վրա, որ 100-ից ավելի հայ մասնակիցներով դժվարամատչելի խնդիր լուծելը, այն է՝ լեռ բարձրանալը, այն էլ՝ Արարատ լեռը բարձրանալը դառնար մեր միասնության վառ օրինակ: Բայց քանի որ խորհրդանշական տարեթիվ է, դեռևս չպատժված ոճրագործության, ապա կփորձենք այս քայլով ընդվզել անպատժելիության մթնոլորտի դեմ: Ավելի մանրամասն կարելի է խոսել այս ծրագրի իրականացումից հետո միայն»:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Ապավեն» ընկերության հիմնադիր տնօրեն, ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը:
«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարող «Կասեցում» նախաձեռնության անդամ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը քիչ առաջ 168.am-ին տեղեկացրեց, որ Արտակը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բայց վաղը նրան կտեղափոխեն հիվանդասենյակ:
Վկա Արկադի Բաղդասարյանը դատարանում ասաց, որ զբաղվում է առևտրով, դեպքի օրը՝ 2014թ. մայիսի 17-ին, գտնվել է Վերնիսաժում, ժամը 13:00-ի սահմաններում ձայներ է լսել, պտտվելով ձայների ուղղությամբ՝ տեսել, որ մոտ 4 հոգով մի անձի տանում էին դեպի սպիտակ X6 մակնիշի ավտոմեքենայի մոտ, որը կանգնած է եղել բարձրահարկ շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դիմաց: «Մոտեցա, ահագին մարդիկ կային հավաքված: Մարդկանց միջով անցնելով՝ տեսա, որ իմ տեսած այդ անձը և մեկ հոգի ծեծում են մի տղայի: Մի սև «Toyota» էլ կար կանգնած, այդ «Toyota»-ի դիմացից ծեծելով տարան մի փոքր այն կողմ:
Հասկանալի է ու պարզ, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով հրապարակված համահայկական հռչակագիրն աննկատ չէր կարող անցնել Անկարայի կողմից: Իհարկե, առաջին հերթին, ՀՀ-Սփյուռք թուրքական տարանջատման խաղերին տեղ չի մնում, բայց խորքում ամենից անհանգստացնող բաժինը Սեւրի պայմանագրին եւ Վիլսոնի իրավարար վճռին կատարված կարեւոր հղումներն են:
Միշտ հիացմունքով կարդացած եմ Ձեր հոդուածներն ու գիրքերը: Մանավանդ, որ շատ մօտէն հետևած և ուսումնասիրած եք սփյուռքի տարբեր շրջաններ, և Ձեր աշխատությունները մեծ տեղ գրաված են ցեղասպանության հարցով, ի մասնավորի՝ արխիվային և վկայություններ հավաքելու բնագավառին մեջ: Սակայն թույլ տվեք այս անգամ իմ հեղինակային իրավունքը պաշտպանել ու ընթերցողներին իրազեկել, որ 09/02/2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքին վրա, ինչպես նաև «Հորիզոն»-ի, «Երկիր»-ի մեջ լույս տեսած «Ողջ Մնացած Հայ Կիները Փրկուելու Համար Կ՚ամուսնանային Արաբներու Հետ…
Օրերս համացանցում և մամուլում տեսանյութ տարածվեց, ըստ որի՝ փետրվարի 7-ին Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկից Ճանապարահային ոստիկանութան 1-ին սպայական 2-րդ դասակի տեսուչներ Հովհաննես Մանուչարյանն ու Արտակ Սարգսյանը Մաշտոց 18 հասցեում գտնվող SAS սուպերմարկետից հափշտակություն կատարելուց հետո՝ խանութից փախուստի դիմած մի տղամարդու են հետապնդել ու բռնել: Այդ քաղաքացին 45-ամյա Հակոբ Մարությանն է, ով բնակվում է Երևան քաղաքի Աղյուսագործների փողոց թիվ 69 տանը:
2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով այսօրվա դատական նիստի ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը: Վկա Նորիկ Սարգսյանը դատարանում հայտարարեց, որ Վերնիսաժում առևտուր է անում, շատ բան չի տեսել, քանի որ իր կանգած տեղից շատ բան չի երևում, մի քանի՝ մոտ 5-6 կրակոց է լսել, իր «վեշերը սաղ ջարդուփշուր արին»:
«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը երաշխավորում է՝ 2016 թվականին ռեժիմը չի լինելու: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ժ.Սէֆիլյանը, ռեժիմը, որին նա մի քանի անգամ անվանեց հակառակորդ, այս տարվա ընթացքում կզիջի իշխանությունը:
Ցայժմ չուսումնասիրված է մնում ավելի քան 1 միլիոն փաստաթուղթ:
Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:
Նորզելանդացի նկարազարդող Գլեն Ջոնսը զբաղվում էր տուփերի ձևավորմամբ և կորպորատիվ նշանների մշակմամբ: Ազատ ժամանակ ստեղծում էր զվարճալի նկարներ:
Ցանկացած մարդու համար` անկախ սեռից և տարիքից, կարևոր է առողջ և հմայիչ զգալը: Դա է պատճառը, որ այսօր ամենատարածված խնդիրներից մեկն ավելորդ քաշն է: steptohealth.ru կայքի ներկայացրած մի քանի խորհուրդներ կարող են օգնել ազատվել փորի շրջանում կուտակված ճարպից:
Մինչ Վահանին հանդիպելը կարծում էի, որ դասական ծրագրավորողները վտիտ, մինուս 8 տեսողությամբ, ակնոցով, հյուծված տղաներ են: Բայց ամուսինս կորցրեց այդ կարծրատիպը: Պնդոտ, 100 տոկոսանոց տեսողությամբ, հումորի բացառիկ զգացումով և անալիտիկ ուղեղով կարգին տղա դուրս եկավ: Ես կարծում եմ, որ բոլոր ընտանիքներում մեկը պետք է հակակշռի մյուսին: Իմ խենթ, երբեմն էլ՝ հիստերիկ պոռթկումներին, մասնագիտական անկանոն ռեժիմին չէր կարող դիմանալ, օրինակ՝ շոու-բիզնեսի կամ արվեստի ներկայացուցիչ: