«ԱԺ-ն իջեցվել է ժէկ-ի մակարդակի». Արմեն Բադալյան

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ԱԺ-ն իջեցվել է ժէկ-ի մակարդակի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ-ն բավական մեծ լիազորություններ էր ստանալու, և հատկապես մեծ էր լինելու նրա լիազորությունը 2018թ. ապրիլից հետո, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը ցանկություն ունի 2018թ. ապրիլից հետո այս կամ այն կարգավիճակում մնալ քաղաքական դաշտում, ապա, ըստ նրա՝ եթե ԱԺ-ն լիներ քաղաքական մարմին, այս կամ այն չափով նրա համար վտանգ կներկայացներ.

«Դրա համար առաջին քայլը կատարվեց՝ ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը, և ճիշտ է, ԱԺ-ն իջեցվեց ժէկ-ի մակարդակի, բայց ամեն դեպքում, եթե ԱԺ նախագահը լիներ անգամ ՀՀԿ-ական երիտասարդ քաղաքական գործիչ, ապա երկու վտանգ կար. եթե նախագահին չհաջողվեր այս կամ այն կարգավիճակով դառնալ վարչապետ, չէր բացառվում, որ ԱԺ երիտասարդ ղեկավարը, որ քաղաքական ապագա կարող է ունենալ, ինչ-որ հարցերում դաշինքի մեջ մտնելով վարչապետի հետ՝ փորձեին նախագահի քաղաքական կշիռն իջեցնել։ Դա հարցից դուրս եկավ, որովհետև 70 տարեկան մարդը քաղաքական ապագա չի ունենում, առավել ևս, որ նա ՀՀԿ-ում թիմակիցներ կամ կշիռ չունի։ Սովորական հիմնարկի տնօրենի կարգավիճակում է»։

Հետևաբար, ըստ քաղտեխնոլոգի՝ ԱԺ-ում գործող նախագահն իր հարցերը լուծեց. «ԱԺ-ն քաղաքական մարմին չէ, ԱԺ նախագահը քաղաքական ապագա չունի և ինքնուրույն գործիչ չէ»։

Ինչ վերաբերում է առաջիկա զարգացումներին, նա նշեց, որ Սերժ Սարգսյանն իր վարչապետ դառնալու հարցը կհստակեցնի աշնանը կամ մյուս տարվա գարնանը.

Կարդացեք նաև

«Սերժ Սարգսյանն ամեն ինչով բավարարում է Պուտինին։ Եթե նա ինչ-որ պատճառով չդառնա վարչապետ, ապա կարող է դառնալ շատ լայն լիազորություններով օժտված Անվտանգության խորհրդի քարտուղար և դրա միջոցով վերահսկել կառավարությանը, վարչապետին։ Նախագահն իր քայլերն իրականացնում է, հաջողություն կունենա՞, թե՞ ոչ, չեմ կարող ասել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս