![](/banners/BeFunky-design.jpg)
«Դու արժանի ես, իմ ընկեր». Ջորկաեֆը շնորհավորել է Մխիթարյանին
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/Untitled-1-131.jpg)
Հայկական արմատներով ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը թվիթերյան իր էջում լուսանկար է տեղադրել և շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Կարմիր սատանաների» 28-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Այդ օրը դու ինձ ասացիր, որ մի օր դու նույնպես գավաթ ես նվաճելու: Դու արժանի էիր դրան, իմ ընկեր: Շնորհավորում եմ Հենրիխ Մխիթարյան: Բրավո «Մանչեսթեր Յունայթեդ»: Հայաստան»,- նկարին կից գրել է Ջորկաեֆը:
*that day you told me you would one day win the Cup too…you deserve it my friend!!!!Congratulation @HenrikhMkh?bravo @ManUtd?@armenia ?? pic.twitter.com/6waoak6cPk
— Youri Djorkaeff (@youridjorkaeff) May 25, 2017
Պատրաստեց Անի Գաբուզյանը