Բաժիններ՝

«Միայն երկրպագուների արձագանքից հասկացա, որ գոլ եմ խփել». Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Եվրոպայի լիգայում հաղթանակի մասին:

«Ես շատ ուրախ եմ հաղթանակի կապակցությամբ: Ուրախ եմ նաև գոլի համար, քանի որ այն շատ բան է նշանակում իմ և հայրենիքիս համար: Իսկ ինչ կապված է գոլի հետ, ապա ես հարվածեցի գնդակին և միայն երկրպագուների արձագանքից հասկացա, որ գոլ եմ խփել»,- Մխիթարյանի խոսքը մեջ է բերում ՈՒԵՖԱ-ի կայքը:

Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Այաքս»-ին 0:2 հաշվով: «Կարմիր սատանաների» կազմում գոլերը խփեցին Պոգբան և Մխիթարյանը: Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցում և գոլ է խփում եվրագավաթի խաղարկության եզրափակիչում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031