Ինչպես այրել ավելորդ կալորիաները՝ առանց լուրջ ջանքեր գործադրելու. 5 արդյունավետ միջոց
Ավելորդ քաշից ազատվելը, ճարպերի դեմ պայքարելը բարդ խնդիրներ են։ Steptohealth.ru-ն գրում է, որ այս ճանապարհին հաջողություն կարող են ապահովել առողջ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունը։ Բայց հարկավոր է հաշվի առնել, որ մի քանի միջոցներ ևս կարող են օգնել ցանկալի արդյունքի հասնել։
1. Որքան հնարավոր է՝ կրճատեք վնասակար ճարպերի օգտագործումը։ Քաշի նվազեցմանն ու կարգավորմանը խոչընդոտող հանգամանքներից մեկը վնասակար ճարպերն են։ Դրանք սննդակարգից ամբողջությամբ բացառելը բավական բարդ է, բայց հարկավոր է նվազագույնի հասցնել դրանց օգտագործումը։ Դա կօգնի ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև ավելի առողջ դառնալ։
Ի՞նչ է հարկավոր անել։ Սննդակարգից բացառեք մթերքը, որը մեծ քանակությամբ հագեցած և տրանսճարպեր է պարունակում.
• բուլկի, տորթ, թխվածք
• երշիկեղեն
• յուղոտ կաթնամթերք
• տապակած մթերք։
Դրանց փոխարեն՝ օգտագործեք հետևյալ մթերքը.
• ձիթապտղի յուղ
• ձուկ
• ընդեղեն և սերմեր
• կոկոսի կաթ
• ավոկադո։
2. Ուտելուց առաջ ջուր խմեք։ Սննդաբանները խորհուրդ են տալիս ուտելուց առաջ ջուր խմել։ Դա օգնում է ավելի շուտ հագեցածության զգացում ունենալ և ավելորդ մթերք չուտել։ Բացի այդ՝ ջուրը շատ քիչ կալորիականություն ունի, այն լավացնում է նյութափոխանակությունը, նպաստում օրգանիզմի մաքրմանը։ Անգամ սնվելուց առաջ հարկավոր է 2 բաժակ ջուր խմել։
3. Ընդմիջումների համար առողջ մթերք ընտրեք։ Սննդի հիմնական ընդունումից բացի՝ կարևոր են նաև ընդմիջումները։ Եթե ուշադրություն չդարձնեք այդ ժամանակ օգտագործվող մթերքին, կարող եք ավելորդ քաշ հավաքել։
Ի՞նչ է հարկավոր անել։ Ընդմիջումների ընթացքում հարկավոր է խուսափել այնպիսի մթերքի օգտագործումից, ինչպիսիք են.
• տապակած կարտոֆիլ
• երշիկեղեն
• հաց
• բլիթներ
• կաթնային կոկտեյլ
• քաղցր, գազավորված ըմպելիք։
Սրանց փոխարեն՝ օգտագործեք առողջ մթերք, ինչպիսիք են.
• ընդեղեն
• բանջարեղեն
• մրգեր
• սմուզի
• սերմեր։
4. Քայլեք։ Ժամանակը չի՞ բավականացնում մարզումների համար։ Ավելորդ կիլոգրամներից ազատվելու գործում կօգնի արագ քայլքը։
Ի՞նչ անել։ Հետևեք այս խորհուրդներին.
• Մեքենայի փոխարեն՝ տեղ հասեք ոտքով։
• Օրվա ընթացքում 30 րոպե տրամադրեք քայլքին։
5. Պարեք։ Պարը ոչ միայն հաճելի է, այլև օգնում է ազատվել կալորիաներից։ Այն օգնում է ակտիվացնել նյութափոխանակությունը, բարձրացնել մկանային տոնուսը, օրգանիզմը սկսում է սերոտոնին արտադրել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը