«Բացառիկ դեպք է, երբ ընտրվել է կիրթ, բարոյական բարձր հատկանիշներով ԱԺ նախագահ». Արա Ասոյանը՝ Արա Բաբլոյանի մասին

Բացառիկ դեպք է, երբ ունենք կիրթ, գիտության դոկտոր, բարոյական բարձր հատկանիշներով ԱԺ նախագահ՝ Արա Բաբլոյանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը՝ ընդգծելով, որ բնավ նպատակ չունի փնովելու մինչ այժմ պաշտոնավարած ԱԺ մյուս նախագահներին:

Ասոյանը դրական է գնահատում ԱԺ պատգամավորների թվի նվազումը՝ շեշտելով, որ դա կթեթևացնի բյուջեի բեռը:

«Մի քանի օդիոզ դեմքեր, որոնք ԱԺ գալիս էին այլ նպատակներով: Փառք Աստծո, այդ մարդկանց նոր խորհրդարանում այլևս չենք տեսնի: Դրանք մարդիկ էին, որոնք, չընտրվելու դեպքում, մեկը՝ մանկապարտեզի հոսանքն է անջատել, մյուսը՝ իր արած ասֆալտի վրա երկու բեռնատար քար է թափել, որ չգնան-գան այդտեղով։ Մեծ ուրախություն է, որ այս մարդիկ այլևս չկան խորհրդարանում»,- ասաց Արա Ասոյանը:

Ինչ վերաբերում է կառավարության աշխատանքներին, ապա նա նշեց, որ առողջապահության համակարգը երբեք այդքան ազատ ու անկաշկանդ չի գործել, որքան այս կառավարության օրոք. «Մեզ վրա ճնշում չենք զգում»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս