Բաժիններ՝

«ԱրմենՏելն»` օրենքի ծուղակում. Ընկերությունը կտուգանվի 1 մլն դրամով

«ԱրմենՏել» ընկերությունն այս տարի ապրիլին մասնակցել և հաղթել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի կարիքների համար ամրակցված հեռախոսակապի ծառայությունների գնման մրցույթին: Ընկերությունն առաջարկել է Հանձնաժողովի սահմանած առավելագույն սակագներից ցածր սակագներ և այդ մասին տեղեկացրել ՀԾԿՀ-ին:

Սակայն, ՀԾԿՀ որոշմամբ` «ԱրմենՏելն» իրավունք չունի հանձնաժողովի սահմանած առավելագույն սակագներից ցածր սակագներ առաջարկել սպառողներին, բացի «Գնումների մասին» օրենքով նախատեսված որոշ դեպքերից: Իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն այդ «որոշ դեպքերի» մեջ չի մտնում:

Ստացվում է, որ ընկերությունը ՀԾԿՀ սահմանած կարգն է խախտում և բաժանորդների նկատմամբ գնային խտրականություն է դրսևորում:

Ու թեև ՀԾԿՀ իրականացրած վարույթի ժամանակ «ԱրմենՏելը» ներկայացրել է իր պարզաբանումները և անհամաձայնությունը, հանձնաժողովը որոշել է ընկերությանը տուգանել 1 միլիոն դրամ գումարի չափով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031