
Տիմատին Հանրապետության հրապարակում անվճար համերգ կունենա

Ռուս հայտնի ռեփեր Տիմատին կկատարի իր խոստումը եւ հունիսի 8-ին Հանրապետության Հրապարակում կներկայանա անվճար համերգով: Այս մասին երգիչը հայտարարել է Instagram-ի իր պաշտոնական էջում: «Մայիսի 12-ին տեխնիկական խնդիրների պատճառով իմ երեւանյան համերգը չկայացավ: Ես խոստացել էի վերադառնալ: Քանի որ ես միշտ պահում եմ իմ խոստումը, ես հայտարարում եմ, որ հունիսի 8-ին, ժամը 20:00-ին Հանրապետության Հրապարակում կկայանա իմ մեծ համերգը: Մուտքն ազատ է լինելու, ես սպասելու եմ, եկեք բոլորդ, կանչեք ձեր ընկերներին, այդ օրը թեժ է լինելու»,- ասել է Տիմատին:
Տիմատին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է ելույթ ունենար մայիսի 12-ին, սակայն համերգը չեղյալ էր հայտարարվել տեխնիկական խնդիրների պատճառով: