Ալվարո Մորատան կտեղափոխվի «Միլան»
Վերադարձ՝ դեպի Իտալիա:
«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան սկզբունքային համաձայնության է հասել «Միլանի» հետ: «Ռոսսոներիներն» իսպանացուն տարեկան կվճարեն 7.5 մլն եվրո:
Մորատայի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը», բայց ֆուտբոլիստը չի սպասել նրաց առաջարկություններին և միանգամից դրական պատասխան է տվել Սերիա Ա-ի թիմին:
Այժմ իտալական ակումբը պետք է համաձայնության հասնի «Ռեալի» հետ: «Միլանի» սեփականատերերը, ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, Մորատայի համար պատրաստ են վճարել 60 մլն եվրո:
Մորատան Լա Լիգայի 2016-17թթ. մրցաշրջանում ընդամենը 19 անգամ է խաղադաշտ դուրս եկել թիմի մեկնարկային կազմում և 3 անգամ՝ Իսպանիայի գավաթում:
Մինչ «Ռեալ» վերադառնալը Մորատան հանդես էր գալիս «Յուվենթուսի» կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը