«Պետք չէ բոլոր պատգամավորներից նույն ակնկալիքներն ունենալ». Գագիկ Մինասյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը նորընտիր խորհրդարանի կազմը նախորդից մեկ քայլ առաջ է համարում իր առավելություններով: Այսօր լրագրողների հետ զրույցում Գ. Մինասյանն ասաց, թե շատ կարևոր է, որպեսզի նորընտիր պատգամավորները կարողանան պատվով տանել այն ծանրաբեռնվածությունը, որը դրված է նոր խորհրդարանի վրա:

«Բայց այստեղ ցանկանում եմ մի կարևոր հանգամանք նշել. պետք չէ բոլոր պատգամավորներից նույն ակնկալիքներն ունենալ: Դա անարդարացի է: Այդպես է ոչ միայն մեզ մոտ, այլ բոլոր երկրներում»,- նշեց Մինասյանը:

Նա հավելեց, որ գրեթե բոլոր երկրներում պատգամավորների միայն 25-30 տոկոսն է ապահովում բոլոր խորհրդարանների աշխատանքի արդյունքը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031