Ինչո՞վ է տարբերվում Լուկաշենկոն Հայաստանի ղեկավարից

«Բարոզուն եկավ այստեղ և խոսեց 4 սկզբունքներից, որով նրանք գալիս են Հայաստան: Դրանք են մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը և ժողովրդավարությունը: Չորսն էլ բացարձակ կեղծիք են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մանուչարյանը` անդրադառնալով նախորդ շաբաթ Եվրոպական միության պաշտոնյաների` Երևան կատարած այցին:

Նաև հավելեց. «Հերիք է տեսնել, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարվեց Եվրոպայի վերջին դիկտատոր և Բարոզուն մոտ կես տարի առաջ հրաժարվեց նրա հետ հայտնվել բանակցությունների նույն սենյակում, և նույն օրերին հանգիստ գնաց և հանդիպեց Իլհամ Ալիևին, լուսանկարվեց նրա հետ և ողջունեց:

Շատ քնքուշ դիտողություններ են անում Ադրբեջանին, որտեղ ամեն օր բանտերում մարդիկ են սպանվում: Լուկաշենկոն շատ հեռու է դրանից: Ո՞րն է հարցերի հարցը Եվրոպայի համար: Մի բանով է Լուկաշենկոն տարբերվում կովկասյան ղեկավարներից. նա չի թողնում, որ իր երկիրը թալանեն միջազգային կողոպուտի համակարգերը, այստեղի ղեկավարները թույլ են տալիս: Դրա համար սրանք բոլորը դեմոկրատ են, իսկ Լուկաշենկոն դիկտատոր է:

Այսինքն` պետք է հստակ հասկանանք, որ Բարոզուն և մյուսները ներկայացնում են համաշխարհային խոշորագույն կողոպուտի համակարգերից մեկի շահերը, և նրանց խոսքերերի ետևում ուրիշ բան փնտրել պետք չէ: Ժողովրդավարություն և այլն, դրանք ընդամենը շղարշ են և գործիք:

Կարդացեք նաև

Վերջին տարիներին այնքան խոսեցինք ռուսական այս կամ այն քայլի վտանգավորության մասին, որ ինչ-որ իմունային համակարգ մցրեցինք: Մինչդեռ Եվրոպայի պարագայում ճիշտ հակառակն է: Հենց ասում ենք Եվրոպա, բոլորի աչքերը հանկարծ կապույտ են դառնում և կարծում են, թե«վայ, Եվրոպան շատ լավ է»: Եվրոպան հիմա շատ վտանգավոր տեղ է` վտանգավոր քաղաքականությամբ, վտանգավոր արտայտություններով և քայլերով: Եվ խնդիրը միայն այն չէ, որ Եվրոպան այսօր խորը ճգնաժամի մեջ է: Այդ ճգնաժամն էլ պայմանավորված է եվրոպական քաղաքակրթության շեղումից: Այսօրվա Եվրոպան բացարձակ շահի համակարգ է, և այն խորը եվրոպական մշակույթի հետ, ըստ էության, գրեթե կապ չունի»:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս