«ՀԱԿ-ը ստիպված էր համաձայնել ՀՀԿ-ի հետ»

ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը կարծում է, որ Հայ ազգային կոնգրեսը ստիպված էր համաձայնել ՀՀԿ-ի առաջարկին` Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը հետաձգել  նախագահական ընտրություններից հետո: Նրա խոսքով, եթե ՀԱԿ-ը փոխզիջման չգնար, ՀՀԿ-ն կտրուկ կմերժեր, ինչն էլ այդ քաղաքական ուժի բարոյական նկարագրի մասին է խոսում:

«Դա կոմպրոմիսային տարբերակ էր: Ճիշտ կլիներ, իհարկե, որ հնարավորինս արագ ձևավորվեր այդ հանձնաժողովը, բայց գիտեք, ամեն դեպքում, եթե մեծամասնությունը հակված չլինի համագործակցության, չես կարող  հարցը քննարկել: Խնդիրն այն է, որ անպայման այդ հարցը քննարկվի, եթե չի ստացվում հիմա, գոնե մեկ տարի հետո դա լինի: Չէի ուզենա, որ նախագահական ընտրություններից առաջ այդ հարցը  քաղաքական շահարկումների ենթարկվեր: Ես հարցը չէի ցանկանա քաղաքականացնել: Դա բարոյական հարց է բոլորիս համար, և մենք այդ հարցի պատասխանները պետք է ստանանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ քարտուղարը:

Տեսանյութեր

Լրահոս