
Ինքնասպանության փորձ կատարող երիտասարդի հետ բանակցությունները դեռևս շարունակվում են

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ժամը 17:45-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնի Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները քաղաքացիների հետ Դավիթաշեն կամրջի վրա փորձում էին համոզել մոտ 20-25 տարեկան երիտասարդ տղայի, որպեսզի նա իրեն կամրջից ցած չնետի:
Ժամը 18:40-ի սահմաններում, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ բանակցությունները ինքնասպանության փորձ կատարող երիտասարդի հետ դեռևս շարունակվում են: Այս ժամանակահատվածում պարզվել է, որ նա բնակվում է Հարավ Արևմտյան Բ3 թաղամասում, 23 տարեկան է, անունը՝ Մռդո, զբաղվում է ըմբշամարտով, ու այս պահին պահանջում է, որպեսզի դեպքի վայր հրավիրեն կնոջը: Արդեն կատարվածի մասին տեղեկացրել են նրա կնոջը, նա շուտով կժամանի Դավիթաշեն կամուրջ:
Մանրամասները՝ քիչ ուշ: