ԲՀԿ-ն այդ փուլում նպատակահարմար է գտնում քննադատել վարչապետին. Տիգրան Սարգսյան

Այսօր Ազգային ժողովում լրագրողներից մեկը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ԲՀԿ-ի կողմից կառավարությանն ուղղված քննադատություններն արդյոք պայմանավորված չե՞ն իր անձով:

«Ես, անկեղծ ասած, ոչ մի անձնավորում չեմ տեսնում, և կարծում եմ` կուսակցություններն իրենց գործունեությունը չեն ծավալում անձնավորված ինչ-որ միտումներից ելնելով: Կուսակցություններն ունեն իրենց ծրագրերը, նպատակները և իրենց գործունեությունը միտված է այդ ծրագրերի իրականացմանը, եթե նրանք այս կամ այն փուլում իրենց կուսակցական գործունեությամբ նպատակահարմար են գտնում քննադատել այս կամ այն պաշտոնատար անձին, դա մտնում է նրանց ռազմավարության կամ մարտավարության մեջ և ճիշտ կլինի, որ այդ հարցերն ուղղեք հենց այդ կուսակցություններին: Ասում եմ` ճիշտ չի մեկնաբանություններով փորձել հասկանալ, թե այս կամ այն կուսակցություն ի՞նչ ռազմավարություն է իրականացնում:

Ես կարող եմ պատասխանել՝ Հանրապետական կուսակցության տեսակետներն ինչպիսի՞ն են, այն հարցերը, որոնք մենք քննարկում ենք մեր գործադիր մարմնում, կայացնում ենք քաղաքական որշումներ, կարող եմ բացատրել նրանց շարժառիթները, թե ինչի՞ց ելնելով ենք նման որոշումներ կայացնում»,- պատասխանեց վարչապետը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս