Ապրի «լավ» տղա Տարոն Մարգարյանը

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ով դեկտեմբերի 2-ին մասնակցում էր թիվ մեկ ընտրատարածքում ԱԺ լրացուցիչ ընտրություններում, քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր տարիքով մի կին պատմեց ևս մեկ պատճառի մասին, թե ինչու ինձ համակրող մարդիկ ընտրության չեն գնացել: Ինչպես ահազանգել էի քարոզարշավի ընթացքում, բոլոր մանկապարտեզներում ու դպրոցներում դայակ-դաստիարակ-ուսուցիչ-ծնողների կանչել ու հրահանգել էին ոչ միայն ընտրել աներձագին, այլև իրենց հետ տեղամաս տանել 2-10 ընտրող: Մայրիկն ասաց, որ իր աղջիկը դայակ է և, չնայած այդ հրահանգին, մտածել է, թե ընտրության օրը կկարողանա իր քվեն ինձ տալ:

Բայց երբ նրան ասել են, որ հանձնաժողովում մանկապարտեզի վարիչը անդամ է և սպասելու իրեն՝ աներձագի «ընտրողների կամպանիայով», ցավալի որոշում է ընդունել. «ավելի լավ է Սաֆարյանի քվեն 1-ով պակաս լինի, քան թե գնամ ու աներձագի քվեն ավելացնեմ 1-ով»: Առաջիկայում կներկայացնեմ, թե քանի տնօրեն ու մանկապարտեզի վարիչ է եղել հանձնաժողովի անդամ, քանի համատիրության անդամ՝ աներձագի վստահված անձ, ու բոլորին պարզ կդառնա, թե այս երեւույթի ինչ մասշտաբների հետ գործ ունենք, և թե ինչու իմ ընտրողներից շատերը այդպես էլ տեղամաս չգնացին:

Ապրի «լավ» տղա Տարոն Մարգարյանը: Թող ծառուծաղիկ տնկի, ձեռքի հետ էլ մարդկանց ահաբեկի: Բան չունեմ ասելու»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս