
ՀՀԿ-ի «ատկատը»՝ տուգանքից

ԱԺ ՀՀԿ խմբակցության ընդունարանի պատին մի քանի տեղ փակցված են ծխելն արգելող փոքրիկ պաստառներ: Ուշագրավը, սակայն, ընդունարանի պատին փակցված ՀՀԿ նշանով ժամացույցի տակ փակցված գրությունն է:
Ըստ այդ գրության՝ ՀՀԿ խմբակցության ընդունարանում ծխելու դեպքում տուգանում են 5000 դրամով: Սակայն որոշ հանրապետականներ որոշել են, որ 5000 դրամը շատ քիչ է ՀՀԿ-ականների ընդունարանում ծխելու դեպքում տուգանվելու համար, ուստի գրիչով 5000-ի դիմաց ավելացրել են «1» թիվը՝ տուգանքի չափը դարձնելով 15.000 դրամ:
Երբ 168.am-ն ընդունարանի աշխատակիցներից հետաքրքրվեց, թե իսկապես տուգանո՞ւմ են ծխողներին, պատասխանեցին, թե միևնույնն է՝ դա էլ չի օգնում: