ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԲՀԿ կենտրոնական գրասենյակում հրավիրվել է քաղխորհրդի նիստ, որը վարել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Լուսանկարները՝ ՖՈՏՈԼՈՒՐԻ
Ցուցահանդեսը նվիրված է հայ ընթերցանության պատմությանը և գրքի գեղարվեստական ձևավորման տարբեր փուլերին` սկսած 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի 70-ական թվականները:
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում` Սիլիկոնյան հովտի Փլագ էնդ Փլեյ տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության ներկայությամբ պաշտոնապես բացվել է Հայաստանի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը:
«Կարելի է կոկոսի բերքը մշակել և դրանից ստանալ բազում համեղ և օգտակար ուտելիքներ։ Սակայն մենք՝ մեր գործադիր պաշտոնյաներն ու ժողովրդի օրենսդիր ծառաները, դեռևս նախընտրում ենք կոկոսն ուտել հենց ծառի վրա»
ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում դեկտեմբերին շարունակել ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների փոփոխումից: Այդ պարագայում գնահատվում է, որ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կշարունակի մոտենալ 4% նպատակային ցուցանիշին և կպահպանվի դրա շրջանակում:
Հարցազրույց Google Russia-ի նախագծերի ղեկավար, մեդիա գովազդի մասնագետ Իլյա Սիդորովի հետ:
Բժշկության բնագավառը հեռու է համագործակցությունից, քանի որ ավելի հեշտ է դեղորայքը արտասահմանից ներմուծել:
«Այնտեղ հստակ երևում է, որ մեր միս ձեռք է բերվել մեր անասնապահական ֆերմայից, իսկ սոյայի գնման փաստաթուղթ մենք բացարձակ չենք ունեցել»:
«Ասում են, թե անփոխարինելի մարդիկ չկան, բայց, թերևս, Ֆլորան անփոխարինելի էր, որովհետև նա իր երգարվեստում զբաղեցրեց այն տեղը, որը միգուցե նախապատրաստված էր իր համար և, ցավոք սրտի, այդ տեղը ֆիզիկապես շուտ լքեց»:
Մինչ դեկտեմբերի 25-ը, երբ նախագահի թեկնածուներն իրավունք կունենան գրանցվել ԿԸՀ-ում, Հայաստանի չորս քաղաքական ուժեր համագումարներ կհրավիրեն:
Հոգեհանգստի արարողությունը նախատեսված էր սկսել կեսօրին՝ 12:00-ին: Մինչ ժամը 12:00-ը համերգասրահի մուտքի դռները փակ էին: Մարդկանց բազմությունը գնալով շատանում էր, դռները բացվեցին, և բոլորը միասին փորձեցին ներս մտնել:
Դահլիճի դիմաց հավաքված հոծ բազմությունը՝ երկրպագուները, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչները, հրաժեշտ տվեցին Ֆլորա Մարտիրոսյանին:
«Առաջին անգամ եմ լսում: Չկա նման բան: Մեզ ընդամենն ասել են՝ երեխան սննդազրկվել է…»:
Հայաստանի քաղաքական կյանքում երկակի չափանիշներն ամեն օր ավելի հաստատուն են դառնում: Իրականում հայկական քաղաքականության մեջ եթե մնացել է որևէ ստանդարտ, դա հենց երկակի ստանդարտն է: Կարելի է հայհոյել որևէ մեկին, հետո դաշնակցել նրա հետ, կարելի է հանդես գալ թունդ արևմտամետի դիրքերից, որոշ ժամանակ անց դառնալ ավելի թունդ ռուսամետ, կարելի է ժողովրդավարության դիմակով հանդես գալ հրապարակային դաշտում, իրականում լինել բռնատեր, և այլն, և այդպես շարունակ:
Այսօր Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի նախասրահում բազմաթիվ մարդիկ հրաժեշտ տվեցին սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանին: ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն իր ցավակցական խոսքը հղելով երգչուհու հարազատներին և երգարվեստի սիրելիներին` ասաց. «Ավարտվել է մարդկային մի առաքելություն, որի անունն է՝ հայ երգի ինքնատիպ կատարող Ֆլորա Մարտիրոսյան: Ապրողներս ենք, որ ի զորու ենք պահել սիրված արվեստագետի մարդկային կերպարն՝ իբրև […]
«Եթե ինձ դատի տվեց, դատի կտամ ՀՀԿ-ին` հայ ժողովրդին խաբելու համար, և Սերժ Սարգսյանին»:
ՀՀ Կենտրոնական բանկի հոկտեմբեր ամսվա տեղեկագրի համաձայն, դոլարայնացման մակարդակը Հայաստանում աճում է։ Թեպետ նախորդ ամսվա համեմատ աննշան չափով այդ երևույթը նվազում է, սակայն թե՛ նախորդ տարվա վերջի դրությամբ, թե՛ 12 ամսվա կտրվածքով նկատելի աճ կա։
«Հանրապետության» անդամները համարում են, որ Ծառուկյանի չառաջադրման դեպքում հասարակությունը գործող իշխանությանը փոխելու ունակ ուժ է փնտրելու, և այդ դերը իր վրա կարող է վերցնել Արամ Սարգսյանը:
Թե քաղաքական ուժերից և կուսակցություններից որոնք կհրավիրվեն ՕԵԿ-ի համագումարին՝ դեռևս հայտնի չէ:
Համացանցում տարածվել է վարչապետի և բողոքի ակցայի մասնակիցների հանդիպման մասին պատմող տեսագրությունը
Հայաստանն այլևս այն երկիրը չէ, որտեղ կարող են ունենալ արժույթի փոխարժեքի կտրուկ տատանումներ, այսօր ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գիլյերմո Տոլոսան:
[…]
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամների, մերձավորների և նրա արվեստի մեծաթիվ երկրպագուների հետ այսօր վերջին հրաժեշտն են տվել Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանին:
«Ես ինքս, ճիշտն ասած, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից, այլ թեկնածու չեմ տեսնում»:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանին այսօր` դեկտեմբերի 11-ին ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի գործով որպես վկա ծանուցագրով հրավիրել են ԱԱԾ քննչական վարչություն:
Առատ ձյան պատճառով Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների հարկադիր կանգառը կարող է տհաճ անակնկալ մատուցել ամանորյա գնումներ կատարող մեր հայրենակիցներին։
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ համագումարին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
ՀԱԿ-ում սկսել են ակտիվորեն քննարկել սեփական թեկնածուով մասնակցելու հնարավորությունը և կրկին պնդել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվի: