«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
«Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով․ մենք այս գործընթացը կասեցնելու ենք ճշմարտությամբ»,- սրանք այս օրերին Տավուշում քաղաքացիների բողոքի ակցիաներն առաջնորդող Բագրատ Սրբազանի խոսքերն են, որոնք տարբեր փոխակերպումներով տարածվում են սոցիալական ցանցերում ու բոլոր հնարավոր հարթակներում։
Դժբախտաբար, Հայաստանում չի ձևավորվում որևէ քաղաքական ուժ, որը նոր իրավիճակում՝ այս վերջին տարիներին, ստանձնի առաքելություն՝ հասարակությանը կազմակերպելու, առաջնորդելու, խնդիրներ առաջադրելու, ծրագրեր ներկայացնելու, լուծումներ առաջարկելու։ Սա ամենամտահոգիչն է։ Ինչպես ասացվածքում է ասվում՝ փոխանակ խավարն անիծես, մի փոքրիկ մոմ վառիր, դա արդեն լույս և հույս է։
«Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամ Հայաստան» կազմակերպությունը հրապարակել է բավական խորքային հետազոտություն՝ «(ԱՆ)ԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ, ՀԱՅԱՍՏԱՆ» խորագրով։ Ուսումնասիրության նպատակն է վեր հանել՝ որո՞նք են Հայաստանի երիտասարդության մտահոգությունները, ձգտումներն ու արժեքները 2018 թվականի թավշյա հեղափոխությունից, 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից և Covid-19 համաճարակից հետո։ Հետազոտությունը բավական բազմաշերտ է և կարող է հետաքրքիր լինել ամենատարբեր դիտանկյուններից երիտասարդության ներկայիս խնդիրներն ու […]
Լաչինի միջանցքը փակ է արդեն ուղիղ 10 օր։ Այդ ընթացքում Երևանում տեղի են ունեցել բազմաթիվ քաղաքացիական, մարդասիրական, մտավորական, ծաղրածուական և այլ բնույթի ակցիաներ, անիմաստորեն փակվել են բազմաթիվ փողոցներ և ավելի անիմաստորեն բացվել են անհամար բերաններ։
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը «Հայկական օրակարգ. Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում» խորագրով քննարկման ժամանակ անդրադառնալով առկա մարտահրավերների հանդեպ հանրային հաճախ անհամարժեք վերաբերմունքին՝ նշեց, որ պետք է ձևավորել խմբեր, որոնք կգնան մարդկանց մոտ բացատրելու աղետի ծավալը, կործանարար հետևանքները: