«Քաղաքական առկա ուժերը պետք է զանգը հնչեցնեն». Սաթիկ Սեյրանյան
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը «Հայկական օրակարգ. Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում» խորագրով քննարկման ժամանակ անդրադառնալով առկա մարտահրավերների հանդեպ հանրային հաճախ անհամարժեք վերաբերմունքին՝ նշեց, որ պետք է ձևավորել խմբեր, որոնք կգնան մարդկանց մոտ բացատրելու աղետի ծավալը, կործանարար հետևանքները:
Հարցին, թե ո՞վ պետք է ստանձնի հանրության հետ աշխատանքներ իրականացնելու առաքելությունը՝ ընդդիմադիր կուսակցություննե՞րը, թե՞ հանրային գործիչները, Սաթիկ Սեյրանյանն արձագանքեց.
«Քաղաքական պրոցեսներ են տեղի ունենում, հետևաբար` քաղաքական լուծումներ են պահանջում: Քաղաքական ուժերն իրենց դերակատարումը պետք է ունենան: Անհատներն էլ կարող են, բայց անհատները պետք է միավորվեն և այդ քաղաքական ուժերի հետ պրոցեսը տանեն, հակառակ դեպքում, թող ինձ ներեն առանձին գործիչներ, ես կարծում եմ, որ որոշ անհատ գործիչների փրկչական առաքելությունները կարող են օրակարգից շեղող լինել: Գուցե ազնիվ նպատակներ ունեն, բայց ես կարծում եմ, որ նրանք ավելի շատ օրակարգ մսխող են, և ինչո՞ւ ոչ՝ կարող եմ մտավախություն ունենալ, որ իշխանությունների, կամ արտաքին ինչ-ինչ շրջանակների կողմից ներդրված լինել»:
ՀԺՄ նախագահն ամփոփելով՝ նկատեց՝ պետք է քաղաքական առկա ուժերն այդ զանգը հնչեցնեն, որ մենք միավորվենք:
Մանրամասները՝ տեսանյութում