Առաքելական եկեղեցին է այն բացառիկ ազգային կառույցը, որ չի ենթարկվել փաշինյանական քայքայիչ ռեժիմին և հանրային ամենաբարձր հեղինակությունն ունի. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Մովսես Խանամիրյանը նրան հարցրել է.

«Նիկոլական պրոպագանդան ինչ կեղծիք ասես՝ տարածում է, խոսում են, որ Եկեղեցին և Վեհափառը դեմ են Բագրատ Սրբազանին, հավանական համարո՞ւմ եք այս խոսակցությունները»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դիրքորոշումները և գնահատականները տեսանելի են, հստակ և շիտակ։ Դրանք թելադրված են թե՛ քրիստոնեական ուսմունքով, թե՛ սեփական ժողովրդի պատմության։ Նրանց ծառայությունը ոչ միայն «վասն հավատոյ» է, այլև «վասն Հայրենյաց»։

Տեսականորեն չբացառելով, որ եկեղեցու ներսում կարող են լինել նաև այլ կարծիքներ ունեցող մարդիկ, փաստեմ կրկին, որ Առաքելական եկեղեցին է այն բացառիկ ազգային կառույցը, որ չի ենթարկվել փաշինյանական քայքայիչ ռեժիմին և հանրային ամենաբարձր հեղինակությունն ունի։

ՔՊ-ի ձեռագիրը պարզ է. բոլորին և ամեն ինչ իջեցնել իրենց մակարդակի, որտեղ իրենք անմրցելի են։ Գործադրվող ողջ արսենալը գարշահոտ է, ճղճիմ, կեղծ և թունավոր։ Սակայն գալիս է մի պահ, որ անգամ ամենաուժեղ թույնն այլևս անզոր է, որովհետև գտնվել է հակաթույնը։ Հայաստանում, հուսով եմ, հենց այս վիճակն է արդեն։

Անձամբ ես Հայաստանը և հայ ժողովրդին շատ ավելի եմ սիրում, քան «չեմ սիրում» իմ բոլոր քաղաքական ընդդիմախոսներին` միասին վերցրած։ Ուստի, հոգևորականի կողմից ղեկավարվող շարժմանն աջակցող այլ, ինձ համար, մեղմ ասած, ոչ շատ համակրելի որոշ ուժերի կամ գործիչների մասնակցությունն ինձ չի խանգարում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս