Աննա Հակոբյանի ռեկետը և ծախսերը. շուրջ 6 միլիարդ 302 միլիոն դրամ` 15 միլիոն դոլար

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կնոջ տնօրինությամբ գործող «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հավաքած գումարներին և ծախսերին:

Աննա Հակոբյանը, ինչպես շատերը իրավացիորեն նշում են, կոնկրետ ռեկետ է անում` գործարարներին սստիպելով «մուծվել»: Օրեր առաջ նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյաններ մեր լրատվամիջոցի հետ զրույցում պատմել` ինչպես է Աննա Հակոբյանը այդ հիմնադրամի անունից, գործարարներից մեկից նամակով 10 միլիոն դրամ ուզել:

Հովհաննես Ավետիսյանը գրել է.

«Քանի Նիկոլը թեժացրել է անարդյունավետ ծախսերի, գումարներ մսխելու և կոռուպցիայի թեման, ես էլ իրենց թվերին հետևեմ:

Կարդացեք նաև

Եվ այսպես, ընդամենը մի քանի թիվ «Իմ քայլը» հիմնադրամի հաշվետվություններից.

2018 թվականին` հիմնադրման պահից մինչև 2023 թվականի դեկտեմբերի վերջ «Իմ քայլը» հիմնադրամի հաշվետվություններում ցույց են տվել շուրջ 6 միլիարդ 302 միլիոն դրամի մուտքեր դրամաշնորհներից ու նվիրատվություններից:

Ստորև նկարում ցուցադրված են այս մուտքերն ըստ տարիների:

Ուշագրավ է, որ պատերազմից հետո մուտքերը շեշտակի ընկել են, միաժամանակ աճել են վարչական ծախսերը, և արդյունքում ստացվում է, որ վերջին տարիներին հիմնադրամի հավաքագրած գումարների 40-ից ավել տոկոսը, իսկ 2022 թվականին` կեսից ավելին, օգտագործել են վարչական ծախսեր անելու համար: Այս ծախսերի գերակշիռ մասը Աշխատավարձի գծով ծախսերն են:

Ստացվում է, որ հավաքած փողերի մի ահռելի մասը իրենք իրենց (հիմնադրամի աշխատակիցներին) աշխատավարձ են տալիս:

Նշում. հիմնադրամի տարբեր տարիների հաշվետվությունների համադրությամբ ոչ բոլոր թվերն են համընկնում: Ուստի, եթե այս նկարի թվերը որոշակի անճշտություն ունենան, ապա դա հաշվետվություններում առկա թերությունների հետևանքն է: Սակայն, ընդհանուր առմամբ դրանք հավաստի են»,-գրել է տնտեսագետը:

Ինչ է ստացվում. Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի հիմնադրամը, փաստորեն, դրամաշնորհներից ու նվիրատվություններից շուրջ 6 միլիարդ 302 միլիոն դրամի մուտքեր է ունեցել, որը, միջինացված փոխարժեքով հաշված`այս տարիների ընթացքում կազմել է շուրջ 15 միլիոն դոլար, որը ծախսում են իրենք իրենց աշխատավարձեր բաժանելով:

Տեսանյութեր

Լրահոս