Շարժման հաջողությանը նախկինները չեն խանգարում. մեկ բան է խանգարում. Բագրատ սրբազան

Այսօր խորհրդարանում լրագրողների «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանից հետաքրքրվեցին՝ ի՞նչն է խանգարում շարժմանը հասնել հաջողությունների, կարո՞ղ է նախկիններն են խանգարում։

«Որևէ մեկը չի խանգարում։ Խանգարում է մեկ բան, որ մեր այս ամբողջ ժամանակահատվածում նախ ամբողջ հասարակությունը ենթարկված է տեղեկատվական ահաբեկության, ստի, զրպարտանքի, խարդավանքների այն ահռելի ծավալը, որ լցված է, այսպես ասած՝ միջավայրը ստեղծում են իշխանությունները, որպեսզի կառավարելի դարձնեն։ Մենք պետք է հասնենք սրա հակառակին»,- նշեց Բագրատ սրբազանը։

Ըստ սրբազանի, ներկայիս իշխանության սյուները երկուսն են՝ փող և իշխանություն, իշխանությունն էլ ոչ թե պատասխանատվությամբ, այլ՝ հաճույքներով պայմանավորված։

Նրա խոսքով՝ երբ այս ամենի ներքին շահերը բախվում են, տեսանելի է դառնում այն պատկերը, որին օրերս ականատես եղան ԱԺ-ում՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և իշխանական պատգամավորների մասնակցությամբ։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս