Մոսկվայից Երևանի հասցեին գրեթե ամենօրյա ռեժիմով հնչող քննադատական հայտարարություններին է միացել նաև ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Վոլոդինը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն օգտվում է Ռուսաստանի կողմից տրամադրված հնարավորություններից՝ միաժամանակ կայացնելով Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ քաղաքական որոշումներ։
Մեր տեղեկություններով, ՀՀ քաղաքական վերնախավում և հատկապես գործարար համայնքում ներկայումս հասունանում է խոր տագնապ, քանի որ Մոսկվայի կողմից հնչեցվող քաղաքական վերջնագրերն աստիճանաբար վերածվում են թիրախային պատժամիջոցների։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը մեդիափորձագետ, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է:
Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը բացահայտել է Նիկոլ Փաշինյանի վերարտադրության գինը, սակայն «գնդակն այժմ հայ ժողովրդի դաշտում է»՝ հանդուրժելո՞ւ ենք նման փնթի միջամտություն մեր երկրի ներքին գործերին, թե՞ դիմադրություն ենք ցույց տալու։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է այսօր Արաբկիր համայնքում գրանցված աղմկոտ միջադեպին, երբ Նիկոլ Փաշինյանը հարձակվեց իր քաղաքական հայացքները չկիսող հայ կնոջ վրա:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են Պուտինի կողմից Հայաստանին ներկայացված վերջնագիրը՝ ընտրելու ԵՄ-ն կամ ԵԱՏՄ-ն, Փաշինյանի շարունակական աշխարհաքաղաքական ճողվածքը երկու աթոռների միջև, նրա անհագ մարմաջը՝ արևմտյան քաղցրաբլիթի անվան տակ Հայաստանը տանելու թուրքական մահակի տակ, և այլն։
168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ, արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ հայ-թուրքական քաղաքական շփումներում ակնհայտորեն նկատվում է ձևավորված կոնսենսուսը, որը հանգեցնում է փոքր քայլերի դեպի հայ-թուրքական կարգավորում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն է:
Մինչ հայաստանյան ներքաղաքական կյանքը կենտրոնացել է բավականին թեժ նախընտրական քարոզարշավի վրա, արտաքին քաղաքական հիմնական թեման հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված նոր, բարդ իրողություններն են։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Հայաստանի եվրոպական ձգտումներին՝ հայտարարելով՝ Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում»:
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-ամյակի առթիվ Մոսկվան այս տարի այնքան մարդաշատ չէ, որքան նախորդ տարի՝ 80-ամյակին նվիրված միջոցառումների դեպքում։
Մայիսի 4-ին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը դարձավ այն ջրբաժանը, որը վերջնականապես բյուրեղացրեց հայ-ռուսական հարաբերություններում տարիներ շարունակ կուտակված համակարգային ճեղքվածքը։
«Միասնաբար կաշխատենք հանուն անվտանգության»․ Զելենսկին գոհ է Փաշինյանի հետ հանդիպումից
Փաշինյանն իր քաղաքական հարցերը լուծելու համար պատրաստ է ընդունել Բաքվի պահանջները. Այբներ
Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ
Փաշինյանն ուզում է անընդհատ մնալ տեսադաշտում, ուշադրության կենտրոնում։
Չեխական ԶԼՄ-ները հաստատում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Երևան։ Չեխական ԶԼՄ-ները հայտնում են, որ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կիրակի օրը՝ մայիսի 3-ին, Հայաստանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կարճատև հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Եվրոպական քաղաքական շաբաթ Երևանում» վերտառությամբ գրառմամբ ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է մայիսի 4-ից Երևանում մեկնարկելիք Եվրոպական քաղաքական համայնք հարթակի 8-րդ գագաթնաժողովին ու ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովին։
Ամո՛թ քեզ Փաշինյան արարած, թուրքի կողմից վաճառված՝ հայրենիք է ծախել. Տաշիրցի
Երկու օր է՝ հայաստանյան ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է ՝ ՌԴ-ում «Ջերմուկի» մեծ խմբաքանակ է արգելափակվել, խախտումներ են հայտնաբերվել։ Օրերս հայտնի դարձավ, որ մակնշման «Անկեղծ նշան» («Честный знак») պետական համակարգը կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի իրացումը օֆլայն և օնլայն խանութներում։
«Խելացի ուղեղները քննարկում են գաղափարներ, միջին ուղեղները՝ իրադարձություններ, փոքր ուղեղները՝ մարդկանց»։
Այն դաժանությունը, որով Փաշինյանը տանում է քարոզարշավը՝ խախտելով օրենքները, պայմանավորված է նրանով, որ նա վախենում է պարտությունից։ Մի մեծ գորշ կարդինալ կա այս ընտրություններում՝ այն 50 % ընտրազանգվածը, որն առայժմ չի կողմնորոշվել։
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով աշխարհի տարբեր երկրներից մի շարք պետական և քաղաքական առաջնորդներ հանդես են եկել ուղերձներով։
2026 թվականի ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողով՝ համախմբելով 26 երկրներից, ներառյալ Հայաստանից և Արցախից ժամանած 160 քաղաքական գործիչների, համայնքային առաջնորդների, միջազգային իրավաբանների, հոգևորականների և մտավորականների։
«Պրեսսինգ» հաղորդաշարում կրոնագետ, սոցիոլոգ և փիլիսոփա Վարդան Խաչատրյանը խոսեց Պուտին-Փաշինյան վերջին հանդիպման մասին: Վերջինս նկատեց՝ Փաշինյան-Պուտին հանդիպումներից դա, թերևս, ամենակոշտն էր. դա էր հուշում հանդիպման լեյտմոտիվը:
«Դասեր» հաղորդաշարում տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը խոսեց նաև սեփական պետության շահի գիտակցումն ունեցող պետությունների ղեկավարների պահվածքի մասին պատերազմների ժամանակ, երբ, օրինակ, հերոսության անգամ եզակի դեպքերը տիրաժավորվում ու հանրային տրամադրություններ էին ստեղծում:
Մինչ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատերազմն անընդհատ նոր ելևէջներով քննարկվում է միջազգային մամուլում, գրավում միջազգային հարաբերություններն ու ԱՄՆ արտաքին քաղաքական «ուշադրությունը», ԱՄՆ-ի հետաքրքրությունը կարծես ԹՐԻՓՓ-ի նկատմամբ չի մարում։
Առանց որևէ կասկածի, հենց Միացյալ Նահանգներն են վախենում Իրանից։ Թրամփն ընդունել է Իրանի՝ որպես աշխարհի չորրորդ գերտերություն ի հայտ գալու փաստը: Թրամփն Իրանին առաջարկեց 15 կետից բաղկացած ծրագիր. Իրանը մերժեց այն և փոխարենը՝ ներկայացրեց իր սեփական 10 կետանոց ծրագիրը, և նա ընդունեց դա։ Քանի որ նա վախենում էր Ամերիկայում պատերազմի հասցրած վնասներից, բենզինի գների բարձրացումից, հարյուրավոր ամերիկյան զոհերից, Իրանի դեմ ցամաքային ներխուժման դավադրության ձախողումից և Հորմուզի նեղուցը վերաբացելու անկարողությունից։
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցը, որի մասին տեսակետները փոքր-ինչ հակասական են՝ հաշվի առնելով հայտարարությունների սրությունը, ունեցել է նաև փոքրիկ սյուժետային շեղումներ։
Փաշինյան-Պուտին օրերս Կրեմլում տեղի ունեցած հանդիպումը Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների ու ներքաղաքական լարված զարգացումների պայմաններում շարունակում է լայնորեն քննարկվել։ Ինչպես արդեն հայտնել էինք, ՌԴ նախագահ Պուտինն իր խոսքում շեշտը դրեց այն հանգամանքի վրա, թե ինչպիսի օգուտներ է ստանում Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ անդամակցության և ռուսական էժան գազի գների շնորհիվ։