Ադրբեջանի և նրա դաշնակիցների խնդիրը հստակ է. հայկական միավորների՝ Արցախի և Հայաստանի ինստիտուցիոնալ ապամոնտաժում։ Նրանց ճանապարհային քարտեզը սա է. սկզբում չպետք է լինի Արցախը, հետո՝ Հայաստանը։
Վաղը որ Արցախում եղավ ողբերգությունը, ինձ շատ պետք է՞՝ Վաշինգտոնում, Մոսկվայում ինչ աղմուկ-աղաղակ է
«Այս մղձավանջային իրավիճակից դուրս գալու եզակի ճանապարհը համախմբումն է»,- «Համախումբը՝ որպես հայկական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:
Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստը:
Այլ ճանապարհ, քան հանրային հաշտությունն է, չունենք. ժողովրդին պիտի հանել էս վիճակից. Վահե Հովհաննիսյան
Հանձնաժողովի աշխատանքի տեխնոլոգիաների հարցում հնարավորությունները գրեթե հավասարվում են, և ընդդիմությունն ունի գրագետ քայլերի լուրջ պոտենցիալ։ Կկարողանա՞, թե՞ չէ, այլ խնդիր է։ Գուցե կարողանա, գուցե՝ ոչ։ Գուցե իշխանությունը դարձյալ ավելի ճկուն գտնվի։ Հանձնաժողովի աշխատանքների բովանդակության առումով, ընդդիմությունն ունի դոմինանտ դառնալու ահռելի հնարավորություն։ Այստեղ ընդդիմության շանսերը շա´տ ավելի մեծ են։
«Այն, ինչ կատարվում է, ունի անհանգստացնող միտումներ: Խնդիրը Ռուբեն Վարդանյանը չէ, Արայիկ Հարությունյանը չէ, այլ մթնոլորտը, որը կա պաշտոնական Ստեփանակերտում, Երևանում և հայ հասարակության մեջ՝ ստվերային պրոցեսը,- Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը, արցախյան գործընթացներին անդրադառնալով՝ նշեց Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը՝ պարզաբանմամբ,- Ստվերային պրոցեսը, որի մասին մենք շատ հաճախ տեղեկանում ենք կա՛մ ադրբեջանական մամուլից, կա՛մ միջազգային գործիչներից, բայց ոչ Երևանից և Ստեփանակերտից: Այդ պրոցեսը տագնապային է: Եվ երեկվա պաշտոնանկությունը դիտարկում եմ՝ որպես այդ պրոցեսի մի դրվագ»:
«Հայաստանի և հայ ժողովրդի առաջ այսօր պարզ խնդիր է դրված՝ ապրելու և չապրելու խնդիր»,- ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանն այսօր կազմակերպված «Այսօրվա և վաղվա Հայաստանը, ի՞նչ ունենք և ինչին պետք է հասնել» թեմայով քննարկման ժամանակ։
Սկսել պարզ քայլերից Ադրբեջանական մամուլի՝ երեկվա երկու հիմնական թեմաներն էին. 1. «Հայաստանի հանրային հեռուստատեսությունն ամբողջովին անտեսել է Ստեփանակերտի հանրահավաքը» 2. ՀՀ վարչապետի տիկինը հայտարարել է, թե Արցախում ստիպում են երեխաներին մասնակցել ակցիաների` «բացեք Լաչինի միջանցքը» պաստառներով։ Հայկական կողմում Արցախում արժանապատվության հանրահավաք էր՝ իր մասշտաբով, լիդերությամբ, բովանդակությամբ՝ բավական ծանրակշիռ։ Հայաստանում՝ անհատական աջակցություն, մտահոգ գործիչների պոռթկում և […]
«Բոլորն իլյուզիայի մեջ են, իշխանությունը՝ իշխանական գործունեության, ընդդիմությունը՝ ընդդիմադիր, հանրությունը՝ անհոգ կյանքի, բայց դա միայն երևացող կողմն է»,- «Հայկական օրակարգ. ինչպե՞ս դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
Միայն առաջին հայացքից կարող է ՔՊ վարչության կազմի ընտրության կեղծումը համարվել ներկուսակցական հարց։ Սա շատ լուրջ թեմա է, որը խոսում է շատ վտանգավոր հեռանկարի մասին։
Հերիք է այս ժողովրդին ենթարկել էքսպերիմենտի։ Ուկրաինայի արյունոտ ճակատագիրը, թվում է, պիտի բավարար լիներ, թե ինչ կարող է կատարվել շահերի բախման կենտրոնում հայտնված երկրի հետ՝ չափերով և նշանակությամբ մեզնից անհամեմատ ավելի մեծ։ Նոր Ուկրաինա դառնալուն մեզ հինգ րոպե է մնում։ Հայաստանը կարիք ունի սառը, սթափ կառավարման, քաղաքական կայունության, որը հնարավոր է միայն նոր սոլիդ իշխանության դեպքում։
Հայաստանն այսօր կանգնած է պատմական սխալների և պատմական աղետի շեմին, որի մասին ժողովուրդը չի գիտակցում, որովհետև ոչ ոք նրան դա չի բացատրում։ Փաստը կայանալուց հետո մեղավորների փնտրտուքը ինձ համար երկրորդական և անիմաստ հարց է։
«Միջին սերունդը պետք է վերցնի պատասխանատվություն ու դառնա այլընտրանք իշխանությանը». Վահե Հովհաննիսյան