«Արցախում այսօր լուծվում է Հայաստանի հարցը․․․»․ Վահե Հովհաննիսյան

«Հայաստանի և հայ ժողովրդի առաջ այսօր պարզ խնդիր է դրված՝ ապրելու և չապրելու խնդիր»,- ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանն այսօր կազմակերպված «Այսօրվա և վաղվա Հայաստանը, ի՞նչ ունենք և ինչին պետք է հասնել» թեմայով քննարկման ժամանակ։

«Մեզ խաբում են, չի բացառվում, որ մենք ինքներս ենք մեզ խաբում, բայց նաև տեսնում եմ արհեստական ձեռք, որ խաբում է։ Մեզ խաբում են, թե մեր ընտրությունը Ռուսաստանի կամ Արևմուտքի մեջ է, մեզ խաբում են, թե մեր ընտրությունը խաղաղության կամ պատերազմի մեջ է, մեզ խաբում են, թե մեր ընտրությունը միջանցք տալու կամ չտալու մեջ է, մեզ խաբում են, թե փրկությունը կամ Հայաստանի, կամ Արցախի մեջ է, և հասարակությունն ապրում է այս նարատիվի մեջ, և ամեն մեկն իր ինտելեկտի, դաստիարակության, սոցիալական ապահովության կամ ներքին բարոյականության չափով ընտրություն է կատարում, և ցանկացած ընտրություն կատարող, եթե սխալ հարցադրման մեջ է կատարում ընտրությունը, ապա քո ընտրությունը սխալ է։

Մեր առաջ շատ պարզ խնդիր է դրված և մեր վտանգը ունի շատ կոնկրետ անուն-ազգանուն, հասցե, դեմք, տալիս է ժամկետներ, պայմանական՝ 1 տարի․․․

Մենք նույնիսկ մեզ խաբում ենք, թե այսօր ինչ է տեղի ունենում Արցախում։ Եթե հարցնեն Երևանում, բոլորը կխոսեն սոցիալական ճգնաժամից՝ ձեթ չկա․․․ Մենք այսօր մեզ խաբում ենք անգամ, թե Արցախում Արցախի հարցն է քննարկվում, լուծվում։ Այսօր Արցախում լուծվում է Հայաստանի հարցը, և ես ցավում եմ, որ մեր հանրային էլիտաները չեն կարողանում հասարակությանը այս պարզ ճշմարտությունը հասկացնել՝ Արցախում այսօր վճռվում է Հայաստանի հարցը, և մեր քաղաքացին, նույնիսկ կրթված, շատ դժվար է պատկերացնում՝ Արցախի անկումը կամ ողբերգական սցենարների զարգացումն Արցախում ինչի կբերի։ Ըստ իս՝ դա բացելու է Հայաստանի անկման դռները․․․»։

Կարդացեք նաև

Հովհաննիսյանը համոզված է, որ այս ամենի մասին շատ լավ գիտի Հայաստանի գործող իշխանությունը, և խաբողներից մեկն էլ հենց իշխանության մի նեղ խումբն է․

«Իշխանության այս նեղ մի խումբը շատ լավ հասկանում  է, բայց երբեք չի ասելու ճիշտը, օբյեկտիվ վտանգները, իր օբյեկտիվ չափերով, ժամկետներով, որովհետև դա իր համար մահացու վտանգ է։ Իշխանությունը մինչև վերջին օրը, մինչև ողբերգության օրը տարբեր նարատիվներ է հորինելու և մեզ բաժանի բարիկադների, հանրությանը բաժանի արևմտամետների, ռուսամետների, արցախապաշտների ու հայաստանապաշտների, խաղաղության և պատերազմի կողմնակիցների, որոնք բոլորն էլ սուտ են»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս