Այլ ճանապարհ, քան հանրային հաշտությունն է, չունենք. ժողովրդին պիտի հանել էս վիճակից. Վահե Հովհաննիսյան
«Ի՞նչ են անում նրանք, ովքեր ուզում են, որ չլինենք ուժեղ, արժանապատիվ, նորմալ 21-րդ դարի պետություն: Մեզ ուզում են պառակտել: Երբ դու գտնվում ես հանրային կամ ազգային կազմաքանդման մեջ, քեզ շատ հեշտ է պառակտելը: Եվ եկեղեցու դեմ այս վերջին արշավին նայում եմ վտանգավոր տեսանկյունից: Եկեղեցուն ուզում են բարիկադավորել տասնյակ բարիկադներից մեկում՝ որպես շարքային միավոր, որը շատ վտանգավոր բան է»,- «Հայկական օրակարգի» «Հայկական աշխարհ և անտարբերների հասարակություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այլ ճանապարհ, քան հանրային հաշտեցումն է, գոյություն չունի:
«Նրանք, ովքեր այլ ճանապարհ են փնտրում, այն ճամբարում են, որոնք ուզում են պետության, ժողովրդի քանդում: Մեզ շատ են բզկտել, և եթե չգնանք բզկտման դեմ պայքարի, իրենք կհասնեն հաջողության»,- նշեց Վահե Հովհաննիսյանը: