Հունվարի 9-ին ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Հիմնական զեկուցող, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն առաջարկեց դրական դիրքորոշում արտահայտել՝ ելնելով վերջին տարիներին ՀՀ-ի և Եվրամիության դինամիկ և զարգացող հարաբերություններից։
«2025 թվականը գլոբալ զարգացումների տեսանկյունից շարունակելու է լինել ակտիվ անցումային փուլ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով 2025 թվականին միջազգային հարաբերություններում հնարավոր տեղաշարժերին և դրանց ազդեցությանը Հարավային Կովկասի վրա։
168․am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը, անդրադառնալով ԵԱՏՄ-ի դերին ՀՀ կյանքում և տեղի ունեցած միջադեպին, նշեց, որ պետք է, իհարկե, խուսափել նման լեզվակռիվներից նման միջոցառումների ժամանակ, որը հեղինակազրկում է դրանում ներգրավված կողմերին ու նաև այն հարթակը, որի շրջանակում դա տեղի է ունենում։
168․am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ Սիրիայում տեղի ունեցողն ըստ էության ոչ միայն ռեգիոնալ, այլ մինչև անգամ աշխարհաքաղաքական բնույթի իրադարձություն է, որը կապ ունի ազդեցության բոլոր կենտրոնների շահերի հետ։ Ըստ նրա, բնականաբար, Հարավային Կովկասը՝ Հայաստանն ու Ադրբեջանը ևս որոշակիորեն կապ ունեն այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, քանի որ կարող ենք այս պահի դրությամբ արձանագրել Թուրքիայի ազդեցության աճ Մերձավոր Արևելքում, որը փորձ կարվի պրոյեկտել նաև Հարավային Կովկասում։
Երևան-Բաքու գործընթացից մեծ ակնկալիքներ ունի թուրքական կողմը։ Սիրիայի կառավարության կոլապսի ֆոնին թուրքական կողմն ակտիվորեն անդրադառնում է հարավկովկասյան իրողություններին։ Այս անգամ թեմայից Թուրքիայի խորհրդարանում խոսել է ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ նշելով՝ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման հարցում հասել են ամենամոտ կետին։ Նրա որակմամբ, Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հույսի շող կա։ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան աջակցում է խաղաղության բոլոր ջանքերին։
Օրերս՝ նոյեմբերի 28-ին, Աստանայում կայացած ՀԱՊԿ ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու այլ պաշտոնատար անձինք անդրադարձան ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցության սառեցմանը՝ դա համարելով ՀՀ ինքնիշխան որոշումը։ Զուգահեռաբար արձանագրվեց, որ ՀԱՊԿ-ը սպասում է ՀՀ մասնակցության վերականգնմանը։
Ադրբեջանը պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակում շարունակում է հայատյաց քարոզչությունն ու քաղաքականությունը՝ ավելի անկանխատեսելի դարձնելով Երևան-Բաքու ապագա բանակցությունները։
Միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ները շարունակում են ակտիվորեն քննարկել ԱՄՆ հանրապետական գործիչ Դոնալդ Թրամփի շռնդալից վերադարձը Սպիտակ տուն։ Ընտրությունների արդյունքները շատերի համար անակնկալ դարձան, ուստի աշխարհաքաղաքական պատերազմական զարգացումների ֆոնին փորձագիտական հանրությունն աշխարհում և ռեգիոնում քննարկում է, թե Թրամփի վերադարձից հետո ով «կհաղթի» և ով «կպարտվի» համաշխարհային առաջնորդներից:
ՀՀ իշխանություններն ամիսներ շարունակ հայտարարելով, թե պատրաստ են արդեն իսկ համաձայնեցված բովանդակությամբ ստորագրել Երևան-Բաքու համաձայնագիրը, այսօր հայտարարում են, թե մնացած կետերը համաձայնեցնելու հնարավորություն են տեսնում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է, որ հայկական կողմն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը համաձայնեցնելու հնարավորություն է տեսնում։
Երկօրյա այցով Հայաստանում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն: Նախօրեին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի ՀՀ այցի օրակարգը սկսվել է այցով Հայոց ցեղասպանության հուշահամալիր, նախարար Սեժուրնեն ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: