Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության և պաշտպանունակության, ինչպես նաև բանակաշինության հետ կապված հրատապ հիմնահարցերի լուծման արդյունավետության բարձրացման նպատակով օգոստոսի 15-ին ստեղծվել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե` Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ:
Հունիսի 12-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձյալ հիշել է 2016 թվականի Արցախում մայիսին իր կուսակցության՝ ՔՊ ջոկատի կողմից խրամատ փորելը:
Եթե հանրագումարի բերենք Քննչական կոմիտեի պատասխան գրությունը, ապա 44-օրյա պարտության մեղավորը միայն բանակն է ու զինվորականությունը: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը՝ որպես գերագույն հրամանատար, ով օրենքով կարող է ռազմական և քաղաքական որոշումներ կայացնել և կայացրել է, մեղավոր չէ, թեպետ պատերազմը վարում է պետությունը:
Լավ է, որ գոնե իր հարցազրույցի մի հատվածում Ամիրխանյանը հիշել է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ինստիտուցիոնալ կերպով սկսվել է 2008-2009 թվականներին՝ պաշտպանական զարգացման նախագծի շրջանակում, որ նախկին իշխանությունների օրոք է Վազգեն Սարգսյանի անվան երբեմնի համալսարանում, այսօր՝ արդեն ռազմական ակադեմիայում բացվել հրամանատարաշտաբային ֆակուլտետ, որը ղեկավարում է այսօր Արծրուն Հովհաննիսյանը:
Եթե լսենք իրենց և այն տեղեկատվությունը, որը մենք ստանում ենք, այդ հատվածում ԶՈւ տիրապետության տակ գտնվող որոշակի դիրքեր գուցե հանձնվել են հակառակորդին: Եթե ասում են, որ մենք սահմանագծում ենք իրականացրել, և ադրբեջանցիները զբաղեցնում են այն տարածքները, որտեղ սահմանազատում իրականացվել է, նշանակում է՝ պետք է որ դիրքեր հանձնված լինեն:
ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին ի պատասխան, նշել է, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից դասեր են քաղել:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ամեն պատեհ առիթի դժգոհում էր, որ ընդդիմադիր որոշ պատգամավորներ և լրատվամիջոցներ չեն խոսում առաջնագծում, երկրորդ գծում կատարվող ինժեներական, շինարարական աշխատանքների մասին: Այսինքն, ընդդիմադիր պատգամավորները պետք է իր նման առիթը բաց չթողնեին և մանրամասնեին, թե ամրացված շրջաններում ինժեներական և շինարարական ինչ լուծումներ են կիրառվել, կիրառվում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը և Անդրանիկ Քոչարյանն իրենց լավ զգան:
Ինչ վերաբերում է Տավուշում սահմանագծման գործընթացի համատեքստում անվտանգության խնդրին, ապա, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խոսքով, խախտվում է ամբողջ պաշտպանության համակարգը, որը կարող է հետագայում իրական հիմք հանդիսանալ սահմանազատման և սահմանագծման:
Ապրիլի 14-ին «Ազատության» հետ զրույցում ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոստովանել էր, որ իրենց իշխանության օրոք ՀՀ զինված ուժերը պատրաստ չեն լուրջ զորավարժությունների անցկացմանը:
Արդեն 2016 թվականի սեպտեմբերին՝ Հանրապետության հրապարակում Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ զինված ուժերի զորահանդեսի շրջանակում Սերժ Սարգսյանը մեկ այլ կարևոր միտք էր հնչեցրել. «Ազատությունն ու անկախությունը պաշտպանության կարիք ունեն ոչ միայն արտաքին սպառնալիքներից»:
Թե որքանով է ՊՆ-ում արված վերլուծությունը, այնուհետև նաև Օնիկ Գասպարյանի և Դավիթ Տոնոյանի երկօրյա հարցաքննությունները 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում, հիմք ծառայելու Անդրանիկ Քոչարյանի գլխավորած քննիչ հանձնաժողովի զեկույցի համար, բնականաբար, կարող ենք միայն ենթադրություններ անել, քանի որ նախ՝ մեկնաբանության հարց է, երկրորդ՝ այն, ըստ էության, հանրությունից ամբողջովին պահվելու է:
Այս հարցադրումը մի փոքր այլ ձևակերպմամբ անում ենք հիմա՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի նման, այսօր Սուրեն Պապիկյանն էլ է սկսել մտածել, որ 2021-2022 թվականներին ադրբեջանական վերահսկողության տակ վերցված տարածքներն իրականում ՀՀ ինքնիշխան տարածքները չեն, ինչպես պնդում էր 2022-ին…
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց, որ մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշ և հնչեցրած հայտարարություները ցույց են տալիս այդ գործընթացում առկա Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանները։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հերթից դուրս Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելու հնարավորություն տվեցին. Ինչո՞ւ է Հայաստանը միակողմանի իրականացնում դելիմիտացիա՝ սահմանազատում չարած որևէ քարտեզի վրա որոշում, թե այսինչ հատվածում Հայաստանը սահմանագծում ենք անելու և դրա մասին ասում ենք ժողովրդին:
«Հայաստանի իշխանությունը փորձում է ցույց տալ, թե արևմտամետ է, մոտ ժողովրդավարական երկրներին, և այս առումով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի նպատակն է տարածաշրջանային երկրներին քաշել ՆԱՏՕ-ի կողմ, իսկ իրականում Հայաստանը դարձնում են այլ երկրների շահերի բախման ռազմադաշտ, իսկ դա նշանակում է, որ այդ քաղաքականությունը չի բերելու այս տարածաշրջանում խաղաղության»,- ասաց Սեյրան Օհանյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ «Մարտի 1»-ը ներքաղաքական իրադարձություններում հակասությունների, նաև կազմակերպված բախումների արդյունքն է։
«Վճռորոշ փետրվարը» հանրահավաքին մասնակցած «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 168.am-ի հետ զրույցում նշել է, որ 2018-ին իշխանության եկան մարդիկ, որոնք ոչնչացրեցին միասնության գաղափարը, որը եղել է նաև 88-ի շարժման հիմքում: Այսինքն, հասարակությունը մասնատեցին, բաժանեցին տարբեր խավերի, «չափսերի»: Եվ այս իրավիճակում ՀՀ գործող իշխանության օրոք պարտադրված պատերազմում պարտվեցինք, այնուհետև հայաթափվեց Արցախը: Մյուս կողմից, Սեյրան Օհանյանի կարծիքով, կարևոր և շատ լավ գաղափար է միասնությունը նաև ընդդիմադիր դաշտում:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 29-ից փետրվարի 9-ն անցկացված վոլեյբոլի առաջնության մասին գերատեսչության հաղորդագրությունները սոցիալական ցանցերում զայրույթով կամ, լավագույն դեպքում, հեգնանքով ընդունվեցին: Խնդիրը, թերևս, պաշտպանության նախարարության սպորտային մրցաշարի կազմակերպումը չէ, ոչ էլ ԳՇ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը դրան՝ անկախ ամեն ինչից հաշվի առնելով զինվորական մասնագիտության առանձնահատկությունն և լարվածությունը: Եվ որևէ վատ բան չկա, երբ ՀՀ պաշտպանության […]
Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ նշել է, որ զորակոչի հետ կապված մտահոգիչ խնդիրներ կան:
Այսօր պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է, և պատասխանատու է պաշտպանական քաղաքականության և ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, զինված ուժերի կադրային քաղաքականության և համակողմանի նյութատեխնիկական և ֆինանսական ապահովման համար, զորային կառույցի ղեկավարը ԳՇ պետն է, եթե ամեն մեկն իր խնդիրը կատարում է, ես խնդիր չեմ տեսնում այստեղ:
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանավորման մասին, ասաց.
Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների մասին, ասաց, որ իրականում վերջին տարիներին դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի միտքն այսօր հաստատվում է. թուրք-ադրբեջանական տանդեմը հաջողության հասնելով 2020 թվականի պատերազմից հետո, շարունակում է ճնշումների, պարտադրանքի լեզվով խոսել։
Հունվարի 12-ին առավոտյան լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ Կոտայքում գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել: Նշվում էր, որ խնջույքի մասնակիցների թվում է եղել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ով գինովցած կրակոց է արձակել, որի հետևանքով վիրավորվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին, ով առնչություն չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի տարբեր դրվագներով հարուցված քրեական վարույթներին:
Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ մինչև այժմ գաղտնիության թույլտվություն չունի, հետևաբար՝ որևէ բան չի կարող ասել, թե ընդդիմադիր պատգամավորներն ԱԳՆ-ում խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական ինչ առաջարկների են ծանոթացել։ Միայն կարող է ասել, որ ադրբեջանական բաց աղբյուրներում էլ խոսում են այդ առաջարկների մասին՝ չթաքցնելով իրենց նկրտումներն ու պահանջները հայկական տարածքների նկատմամբ։
«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի և 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ ԱՀ դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է: Լրատվամիջոցն այդ հարցաքննությունից արդեն որոշ դրվագներ ներկայացրել է:
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ինչպես նախապես հայտարարվել էր, այսօր մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին:
«Երբ որ ՀԱՊԿ-ի գործընկերներն ասում են՝ «մենք պատրաստ էինք, դուք չուզեցիք»… իսկ որտե՞ղ էին իրենք պատրաստ, իրենք որտե՞ղ էին կանգնելու, որտե՞ղ էին այդ գործողություններն անելու, եթե իրենք միաժամանակ ասում էին, թե Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը չի խախտվել։ Ո՞նց չի խախտվել։ Ջերմուկի մոտ չի՞ խախտվել, մնացած տեղերում չի՞ խախտվել։ Այսինքն, եթե այդ սահմանն ամորֆ ինչ-որ բան է, ապա որտե՞ղ էր գալու այդ դիտորդական առաքելությունը և ի՞նչն էր դիտարկելու։ Այնպես որ, այդ աճպարարությունը, որ արվում է, մեզ համար ուղղակի անընդունելի է»,- ասաց Սիմոնյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ Արցախի Հանրապետության հարցում երեք հստակ արձանագրում պետք է արվի։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի չմասնակցելու հնարավոր հետևանքներին։