Եթե եղբորդ ցեղասպանում են, արդար, բարոյական կեցվածք ունեցող եղբայրը պիտի ոտքի կանգնի. Սեյրան Օհանյան

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն է այցելել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ՀՀ իշխանությունների կողմից աջակցության բացակայության պայմաններում արցախցիների վերադարձն Արցախ դժվար է, բայց պետք է պայքարել, արցախահայությունը, ողջ ժողովուրդը չպետք է ընկճվի:

«Երբեք ոչինչ կորսված չէ, Արցախի էջը փակ չէ՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք. Առաջին՝ հակամարտությունն ավարտված չէ Ադրբեջանի հանցագործ գործունեությամբ: Անցած տարվա սեպտեմբեր ամսին Արցախի նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն, այսինքն՝ հակամարտությունն ավելի է խորացել: Երկրորդ՝ Արցախի սուբյեկտայնությունը պետք է պաշտպանել, և Արցախի բոլոր ինստիտուտները, կառավարման ամբողջ համակարգը պետք է իրենց գործունեությունը շարունակեն՝ Արցախի կարգավիճակի և միջազգային անվտանգության երաշխիքների շրջանակներում, Արցախի ժողովրդի վերադարձի համատեքստում: Եվ այս առումով Արցախի ճակատագրի շուրջ բանակցությունները՝ գոյություն ունեցող թե այլ, նոր ձևաչափերով, որոնք արցախահայությունը և հայ ժողովուրդը կընտրի, այլընտրանք չունեն»,- շարունակել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունները խաչ են ք աշել Արցախի վրա:
Անդրադառնալով Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ռազմական գործիչների խնդրին՝ Սեյրան Օհանյանը նշել է՝ եթե ՀՀ իշխանություններն ունեն բարոյական կեցվածք, ամեն ինչ պետք է անեն, որ մեր գերիներն ու պատանդներն Ադրբեջանից Հայաստան վերադարձվեն:

Իսկ իշխանափոխության օրակարգն ընդդիմության համար, ըստ «Հայաստան» խմբակցության ղեկավարի, առաջնային հարց է շարունակում մնալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս